Марта 18, 2025 | 11:00
Исследовательская работа
Публикации и научные журналы
Политика
«У Армении есть предпосылки продолжить политику государства-моста между Западом и Россией». Научный сотрудник Института арменоведческих исследований ЕГУ
Основные угрозы региональной безопасности являются следствием дисбаланса сил между Арменией и Азербайджаном, а также того факта, что комплекс безопасности Южного Кавказа ещё не полностью сформирован. Речь идет не только о военном балансе, но и о сбалансированных внешнеполитических и союзнических отношениях. К такому выводу пришел научный сотрудник группы стратегических игр, сценарного анализа и моделирования Института арменоведческих исследований (ИАИ) Ереванского государственного университета, кандидат политических наук, доцент Рафик Аветисян, который в 2024 году совместно с кандидатом юридических наук Эдгаром Аветисяном реализовал в ИАИ исследовательский проект по проблемам военной безопасности Армении в рамках «Программы поддержки молодых ученых», финансируемой Комитетом по высшему образованию и науке МОНКС РА.

Հետազոտական ծրագրի իրականացման հիմնական նպատակն է եղել վեր հանել ՀՀ ռազմական անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքները, գնահատել ՀՀ ռազմական անվտանգության քաղաքական խնդիրներն ու դրանց կարգավորման մեխանիզմները։ Անդրադարձ է կատարվել նաև իրավական արդի հիմնախնդիրներին, մասնավորապես ռազմական բնույթի տեղեկությունների պաշտպանության հարցին:
«Հայաստանի դաշնակցային ավանդական համակարգերը չեն գործել այն արդյունավետությամբ, որ մենք ակնկալում էինք: Խոսքը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների՝ ՀԱՊԿ կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմների մասին է: Չենք կարող ասել նաև, որ դրա չգործելու այլընտրանքը ուրիշ ուժային կենտրոնների հետ համագործակցությունն է. այսօր փաստացի չկա այնպիսի ուժային կենտրոն, որը մեզ առաջարկի լուրջ անվտանգային երաշխիքներ, որ մենք կարողանանք գնալ այդ ուժային կենտրոնի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատման ուղղությամբ»,- ասաց Ռաֆիկ Ավետիսյան։
Ըստ նրա՝ արևմտյան գործընկերների հետ արդի համագործակցությունը հիմնված է Հայաստանի դիմադրողականության բարձրացման, այլ ոչ թե Հայաստանին անվտանգության երաշխիքների տրամադրման վրա։
«Այս առումով շատ կարևոր ազդեցություն է ունենալու ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումն ընդհանուր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության հարցում: Ազդեցության գոտիների բաժանման՝ ԱՄՆ-ՌԴ պայմանավորվածության դեպքում շատ մեծ հավանականություն կա, որ Հարավային Կովկասում ավելի կգերիշխեն տարածաշրջանային միտումները, այսինքն՝ կկարևորվի Թուրքիա-ՌԴ-Իրան համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության համալիրը որոշելու հարցում: Իսկ եթե ռուս-ուկրաինական պատերազմում Արևմուտքը որոշակի հաջողություններ գրանցի, ապա մեծ հավանականությամբ տարածաշրջանում ավելի շատ կիշխեն Եվրամիության հետ համագործակցության օրակարգերը. խոսքը հատկապես վերաբերում է Հայաստան-Վրաստան համագործակցությանը»,- մատնանշեց նա:
Ռաֆիկ Ավետիսյանը նշեց, որ վերլուծությունների արդյունքում հիմնականում եկել են այն եզրահանգման, որ Հայաստանը պետք է հնարավորինս խուսափի Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դառնալու վտանգից։
«Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է պահպանել Արևմուտքի և Ռուսաստանի հետ եղած համագործակցության ձևաչափերը՝ իրականացնելով բալանսավորված արտաքին քաղաքականություն առանց արտաքին քաղաքական կուրսի էական տեղաշարժերի, այսինքն՝ ունենալ հնարավորինս հավասարակշիռ դիվանագիտական հարաբերություններ և վարել բալանսավորված քաղաքականություն տնտեսական, սոցիալական, էներգետիկ և այլ ոլորտներում»,- ասաց ԵՊՀ գիտաշխատողը:
Հետազոտողը փաստեց, որ Հայաստանը միշտ այն պետություններից մեկն է եղել, որը կարողացել է հաշվեկշռված հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։ Այս համատեքստում նա ընդգծեց․ «Հայաստանը միակ պետությունն է, որը Եվրամիության արևելյան գործընկերության շրջանակում ունեցել է Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով չի բացառվել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Այդ նախադրյալները մինչ այս պահն էլ կան, ուստի Հայաստանը կարող է շարունակել կամուրջային պետության քաղաքականությունը Արևմուտքի և Ռուսաստանի հետ»:
Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմանը՝ Ռաֆիկ Ավետիսյանը, հիմք ընդունելով իր կատարած վերլուծությունը, ասաց. «Վրաստանը փորձում է ոչ թե արտաքին քաղաքականության վեկտոր փոխել, այլ բալանսավորված քաղաքականություն վարել ՌԴ-ի և Արևմուտքի հետ. ՌԴ-ի հետ՝ հատկապես տնտեսական առումով՝ չբացառելով եվրաինտեգրման օրակարգը»:
Հետազոտողը, եզրափակելով խոսքը, շեշտեց, որ ՀՀ ռազմական անվտանգության հիմնական սպառնալիքները պայմանավորված են Հարավային Կովկասի՝ հետխորհրդային անվտանգության համալիրի կազմից դուրս մղվելու և այլ անվտանգային լայն համալիրում չընդգրկվելու քաղաքական գործընթացներով։
«Տարածաշրջանն այլևս չի քննարկվում հետխորհրդային քաղաքական դինամիկայի համատեքստում. անվտանգային այլ համալիրում ներգրավվելու նախադրյալներ չկան: Տարածաշրջանն իր մեջ սկսել է կրել և՛ Արևելյան Եվրոպայի, և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ Մերձավոր Արևելքի անվտանգության համալիրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ազդեցությունը»,- ասաց նա ու հավելեց, որ Հայաստանի անվտանգային հիմնախնդիրները հետևանք են Հարավային Կովկասի անվտանգության համալիրի չձևավորման: Տարածաշրջանն աստիճանաբար սկսում է է՛լ ավելի մեծ կախվածություն ունենալ աշխարհաքաղաքական համընդհանուր գործընթացներից:
Հետազոտական աշխատանքը կատարվել է մեկ տարվա ընթացքում, ինչի արդյունքում հրապարակվել են գիտական հոդվածներ ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ներառված պարբերականներում․ «Բանբեր ԵՄՀ» գիտական պարբերականում հրապարակվել է «Ռազմական բնույթ ունեցող տեղեկությունների պաշտպանությունը՝ որպես ռազմական անվտանգության երաշխիք» վերտառությամբ հոդվածը, իսկ «Հայագիտության հարցեր ԵՊՀ» հանդեսում՝ «The Effect of Global Geopolitical Competition on the Formation of the South Caucasus Security Complex: The Strategic Modeling of Armenia's Security Policy» վերտառությամբ հոդվածը:
Եվս մեկ հոդված, որը վերաբերում է հարավային Կովկասի անվտանգության համալիրի կերպափոխման գործընթացներին, արդեն իսկ մշակվել և հանձնվել է տպագրության միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի բարձր վարկանիշ ունեցող պարբերականում: Հոդվածն անցել է գրախոսության փուլը և պատրաստ է հրապարակման: