Марта 14, 2025 | 16:25
Наука
Образование
Международное сотрудничество
ЕГУ и Люблинский университет углубляют научные и образовательные связи
Ректор Люблинского католического университета имени Иоанна Павла II (Польша) Мирослав Калиновский посетил Ереванский государственный университет. В рамках визита были обсуждены партнёрские связи между двумя университетами и перспективы развития сотрудничества.

Տասնամյակների համագործակցությունից՝ նոր հնարավորություններ
ԵՊՀ-ն և Լյուբլինի համալսարանը միջբուհական մակարդակում համագործակցում են արդեն երկար տարիներ, այդ թվում՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։ Վերջինիս շնորհիվ երկկողմ ձևաչափով իրականացվել են ուսանողների, դասախոսների և վարչական կազմի փոխանակման ծրագրեր։ Այս ծրագրերի հաջող ընթացքը նպաստել է միջբուհական պայմանագրի կնքմանը, ինչը հիմք է դարձել համագործակցության հետագա ընդլայնման համար։

Վերջին տարիներին երկու համալսարանները ստեղծել են պայմաններ, որոնք փոխայցելությունների հնարավորություն են ընձեռում դասախոսներին՝ գիտական ու կրթական ոլորտում փորձի փոխանակման նպատակով։ Թեև այս ծրագրերը ֆինանսական աջակցություն չեն ստանում «Էրազմուս+»-ի ձևաչափով, գործընկեր համալսարանները հոգում են ծախսերի մի մասը, մասնավորապես՝ կեցության ապահովման հարցում։
Այցի առանցքային նպատակը՝ համագործակցության նոր հորիզոններ
Լյուբլինի համալսարանի ռեկտորի այցի առանցքում համագործակցության ընդլայնումն էր՝ նոր ոլորտների ներգրավմամբ։ Հատուկ ուշադրություն դարձվեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հետ կապերի խորացմանը, քանի որ Լյուբլինի կաթոլիկ համալսարանի համար այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի։ Բացի դրանից՝ քննարկվեցին նաև փիլիսոփայության, կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Երկու բուհերը հաստատակամ են շարունակելու փոխգործակցությունը՝ նոր նախաձեռնություններով և գիտակրթական նախագծերով հարստացնելով արդեն իսկ կայացած գործընկերային հարաբերությունները։