Студенты Массачусетского технологического института в ЕГУ Գիտության և տեխնոլոգիաների միջազգային նախաձեռնության «Գլոբալ ուսուցումների լաբորատորիաների» (GTL) ծրագրի շրջանակում ԵՊՀ-ում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ուսանողներ Ժան-Բապտիստ Սեբին, Թեյլոր Քոնլի Փիլանը և Քրիստինա Ժանեթ Վորնդրանը դասավանդել են երեք տարբեր առարկաներ և անցկացրել սեմինարներ։
ЕГУ поддержит повышение качества образования в Военно-спортивной академии Монте Мелконяна ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տնօրեն Ալեքսանդր Մանուչարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ կազմակերպելու ուսուցիչների վերապատրաստման ծրագրեր և զարգացնելու նրանց մասնագիտական ու մանկավարժական կարողությունները։
В ЕГУ используются новые методы исследования ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող Հայարփի Ջավրուշյանը երկամսյա վերապատրաստում է անցել Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի (ԱՄՆ) Նայթի անվան սիրտ-անոթային ինստիտուտի լաբորատորիայում` պրոֆեսոր Ալինա Մալոյանի ղեկավարությամբ։
Команда ЕГУ – победитель национального тура конкурса по международному праву имени Филипа Джессапа ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի ազգային մրցափուլի արդյունքում հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը:
ЕГУ впервые вошел в мировой рейтинг университетов «Times Higher Education» «Times Higher Education»-ը ներկայացնում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկը՝ կարևորելով հետազոտական առաքելությունը։
Наука объединяет университеты мира: выпускница ЕГУ, исследователь Камеринского университета ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի շրջանավարտ Ադանա Քեշիշյանն իր թեկնածուական ատենախոսության շրջանակում դեղային կախվածությունների նեյրոգիտության թեմայով հետազոտություններ է կատարում Կամերինոյի համալսարանի (Իտալիա) Նեյրոգիտության կենտրոնում:
Область микробиологии – объект научных интересов аспиранта ЕГУ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Դիանա Ղևոնդյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2023» դրամաշնորհային մրցույթի հաղթողներից է, որը գիտական հետազոտություն է կատարում մանրէաբանության ոլորտում։
Новая перспектива для развития информатики и IT-сектора: подписан меморандум о сотрудничестве ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասցատրյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ միավորելու ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում և կատարելու գիտահետազոտական համատեղ աշխատանքներ, տարբեր ծրագրեր ու նախագծեր։
Ученые ЕГУ изучают бактерицидное действие эфирного масла корицы ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում, ուսումնական գործընթացին զուգահեռ, կատարվում են նաև գիտահետազոտական տարբեր աշխատանքներ, որոնց արդյունքները հոդվածների տեսքով ներկայացվում են գիտական հանրությանը՝ դրանով իսկ նպաստելով համալսարանի միջազգայնացմանն ու միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում համալսարանականների գիտական հրապարակումների թվաքանակի աճին:
В ЕГУ созданы благоприятные условия для продвижения научно-исследовательской работы аспирантов Ասպիրանտների և երիտասարդ գիտնականների համար ԵՊՀ-ն, համաձայն համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրով ամրագրված դրույթների, իրականացնում է աջակցության տարբեր ծրագրեր՝ շարունակաբար բարելավելով գիտական միջավայրը և նպաստավոր պայմաններ ստեղծելով գիտահետազոտական աշխատանքների խթանման համար։