ՎԻԼՆՅՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ. ՎԻԼՆՅՈՒՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՐՁԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ Էրազմուս+ «ARMDOCT» կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում մայիսի 3-5-ը Վիլնյուսի համալսարանում կայացավ «Դոկտորական կրթության ինստիտուցիոնալ կարգավորման շրջանակը. Վիլնյուսի համալսարանի փորձը» խորագրով աշխատաժողով, որին մասնակցեցին ոլորտին առնչվող ԵՊՀ ներկայացուցիչներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԵՄ և ՀՀ գործընկեր բուհերի, հետազոտական ինստիտուտների ավելի քան քառասուն ներկայացուցիչ:
ԵՊՀ ՈՒԳԸ-ն աշակերտական աշխատաժողովի համակազմակերպիչն է Մայիսի 7-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ ԵՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի համատեղ կազմակերպած «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որի համակազմակերպիչներից էր նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԲՈՒՀԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 103-ԱՄՅԱԿԸ Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մայր բուհի հիմնադրման 103-ամյակին: Տոնի առթիվ դրամական պարգևներով և պատվոգրերով պարգևատրվեցին համալսարանի վարչական աշխատակիցներ, դասախոսներ, ուսանողներ, ինչպես նաև «ԵՊՀ օլիմպիադա-2022»-ի առաջին կարգի մրցանակակիրները:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ Ֆիզիկայի ֆակուլտետում կայացավ «Ֆիզիկոսի օրը» խորագրով միջոցառում, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 103-ամյակին, Ուսանողների և երիտասարդների օրվան, Ֆիզիկոսի օրվան:
ԵՊՀ ՌԵԿՏՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ Շնորհավորում եմ բոլորիս պատմական այս կարևորագույն օրվա կապակցությամբ, իսկ երիտասարդներին և ուսանողներին մաղթում եմ ստեղծագործ ու արդյունավետ գործունեություն։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶՄԵՑԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում կայացավ «Creation and law» («Իրավաստեղծագործում են ուսանողները») միջֆակուլտետային ծրագրի երրորդ փուլը: Երկօրյա այցի շրջանակում մասնակիցները կազմեցին իրավական ակտերի նախագծեր՝ համալսարանում անցկացված փուլում ձեռք բերած գիտելիքների հիման վրա։
«ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԸՆՏՐԵԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ ԷՐ, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԾԱՌԱՅԵԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԻՀՐԱՆ ՍԻՍԱԿՅԱՆ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Միհրան Սիսակյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր է: Միհրանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցության, գիտական գործունեության, ապագա ծրագրերի ու երազանքների մասին:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «IAM industry day» խորագրով ցուցահանդեսին մասնակցում էր 15 կազմակերպություն, որոնք ներկայացրին իրենց գործունեությունը, հանդես եկան աշխատանքի և պրակտիկայի առաջարկներով, պատասխանեցին ոլորտով հետաքրքրվածների հարցերին:
ՍԵՐՎԻՍԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԻՍՎԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում սերվիսի ոլորտի հայտնի ներկայացուցիչներն ուսանողների հետ կիսվեցին իրենց հաջողության պատմություններով:
ՎՐԱՑ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց դասախոսությունների շարք՝ նվիրված հայ-վրացական բարեկամության և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, հայ-վրացական պատմամշակութային կապերին և փոխառնչություններին: