ՀԱՅՏՆԻ ԵՆ ԵՊՀ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԱՌԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արդեն հայտնի են 2022-2023 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության արդյունքները։
![admission-results-2022-1658139049](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/ZrqUMHXcfxMW4qRzNl2cTAJJaH.jpg?h=bccd1fa5&itok=OpdVcdZa)
2022-2023 ուստարվա առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով (անվճար և վճարովի հիմունքներով) ընդունելության հիմնական (1-ին և 2-րդ) փուլի մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ www.ysu.am:
ԵՊՀ ընդունելության գործընթացին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը հասանելի է ԵՊՀ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում։
Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթի համար ընդունելության դիմում-հայտը «dimord.am» կայքի միջոցով անհրաժեշտ է ԳԹԿ ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:
Տեղեկացնենք, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում` Բուսաբանական այգու հարևանությամբ, գործում է «ԵՊՀ ուսանողի տուն» ուսանողական հանրակացարանը, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ԵՊՀ ուսանողների հարմարավետ և մատչելի կեցությունն ապահովելու համար:
Ուսանողական հանրակացարանի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով http://www.ysu.am հղմամբ։