- Главная
- Node
- «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Май 17, 2018 | 15:15
Կրթություն
«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ՌԱԴԻՈՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Այսօր ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության և Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի նախաձեռնությամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-րդ դասարանի աշակերտներն այցելեցին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ:
Նրանք հանդիպեցին Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Հարությունյանի հետ, ով աշակերտներին պատմեց ամբիոնի գործունեության մասին:
Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի դասախոս, ուսումնական լաբորատորիայի վարիչ Միքայել Ալեքսանյանը դպրոցականներին ներկայացրեց ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնի սարքավորումները:
Մ. Ալեքսանյանը մեզ հետ զրուցում նշեց, որ արդեն ավանդույթ է դարձել Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնում հյուրընկալել հանրապետության տարբեր դպրոցների աշակերտներին և ներկայացնել ֆակուլտետի ուսումնական լաբորատորիայի աշխատանքները: Նրա խոսքով, այցի նպատակն է աշակերտներին օգնել մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվել, ինչպես նաև պատմել ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գործունեության մասին:
«Վերջին տասնամյակում երկրորդ պլանում են հայտնվել ճշգրիտ հիմնարար գիտությունները, այդ իսկ պատճառով Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի թե՛ դասախոսները, թե՛ աշխատակիցները դեռևս շատ աշխատանքներ ունեն անելու, որպեսզի ֆակուլտետը գրավիչ ներկայանա դիմորդների համար: Այժմ ավելի շատ գովազդվում են ոչ ճշգրիտ մասնագիտությունները, սակայն երկրի տնտեսության հիմքը բարձր տեխնոլոգիաներն են: Այսօր աշխարհում չափազանց կարևոր է լավ ֆիզիկոս և ռադիոֆիզիկոս պատրաստելը»,- հավելեց նա:
Նադեժդա Տեր-Աբրահամյան