Գիտաժողովին հնարավոր է մասնակցել ինչպես առցանց (հեռավար), այնպես էլ առկա ձևաչափով:
Մասնակցության վճարը չի ներառում կացության և տրանսպորտային ծախսերը: Հարցերի դեպքում կապ հաստատել հետևյալ էլհասցեի միջոցով՝ bioenv_sdg@ysu.am:
Գիտաժողովին առկա ձևաչափով մասնակցելու վճար*
Գրանցման տեսակը | Մասնակցության վճար (մինչև ս․թ․ հունիսի 30-ը) | Մասնակցության վճար (մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը) | Տեղում գրանցման վճար (24 սեպտեմբեր, 2025 թ․) |
Ուսանող | 21 500 ՀՀ դրամ (≈50 €) | 30 000 ՀՀ դրամ (≈70 €) | 43 000 ՀՀ դրամ (≈100 €) |
Գիտակրթական բնագավառի աշխատակիցներ | 43 000 ՀՀ դրամ (≈100 €) | 64 500 ՀՀ դրամ (≈150 €) | 86 000 ՀՀ դրամ (≈200 €) |
Այլ մասնագետներ | 64 500 ՀՀ դրամ (≈150 €) | 86 000 ՀՀ դրամ (≈200 €) | 107 500 ՀՀ դրամ (≈250 €) |
* Մասնակցության վճարը ներառում է ճաշ և սուրճի ընդմիջում գիտաժողովի ողջ ընթացքում:
Գիտաժողովին առցանց ձևաչափով մասնակցելու վճար
Գրանցման տեսակը | Մասնակցության վճար (մինչև ս․թ․ հունիսի 30-ը) | Մասնակցության վճար (մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը) |
Ուսանող | 8 500 ՀՀ դրամ (≈20 €) | 13 000 ՀՀ դրամ (≈30 €) |
Գիտակրթական բնագավառի աշխատակիցներ | 13 000 ՀՀ դրամ (≈30 €) | 21 500 ՀՀ դրամ (≈50 €) |
Այլ մասնագետներ | 21 500 ՀՀ դրամ (≈50 €) | 30 000 ՀՀ դրամ (≈70 €) |
Նշում։ Բոլոր գործարքները կատարվում են բացառապես 3D Secure համակարգի միջոցով: Գործարք կատարող քարտապանի քարտի տվյալները պաշտպանված են: Եթե քարտապանի քարտի արժույթը չի համապատասխանում գործարքի արժույթին (ՀՀ դրամ), փոխարկումը կատարվում է՝ համաձայն համապատասխան վճարահաշվարկային համակարգի և քարտը թողարկող բանկի կողմից սահմանված կանոնների:
Նշում։ Հնարավոր են զեղչեր՝ կախված ներկայացվող նյութի գիտական արժեքից, մասնակցի մասնագիտական ձեռքբերումներից: Դիմելու համար անհրաժեշտ է ամփոփագրի հետ գիտաժողովի պաշտոնական էլհասցեին ուղարկել մոտիվացիոն նամակ և ինքնակենսագրություն։ Վերջնական որոշումը կկայացնի գիտական կոմիտեն։
Մասնակցության վճարի վերադարձ (առկա ձևաչափ)
Գրանցումների չեղարկման դեպքում ֆինանսական միջոցների վերադարձը կատարվում է ըստ կերպ.
Չեղարկման ժամանակը | Մինչև ս․թ․ հունիսի 30-ը | Մինչև ս․թ․ հուլիսի 31-ը | Մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը | Ս․թ․ սեպտեմբերի 1-ից |
Վերադարձվող գումարի չափ | 50% | 30% | 20% | 0% |
Բացառություններ
Գումարի վերադարձ հնարավոր չէ, եթե տրվել է վիզայի հրավերի նամակ (բոլոր մասնակիցներ)։
Վիզայի մերժման դեպքում հնարավոր է վճարած գումարի հետվերադարձ 80%-ի չափով, եթե մերժումը մեր պատճառով է (պարտադիր ներկայացնել մերժման պատճառներն ու հիմնավորումները)։
Մասնակցության առավելությունները
«Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին գիտաժողովին մասնակցությունը հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գործընկերներ, համագործակցելու միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, ընդլայնելու մասնագիտական կապերը, իսկ երիտասարդ գիտնականների համար կծառայի որպես հարթակ փորձառություն ձեռք բերելու համար։
Գիտաժողովին մասնակցության առավելություններն են՝
նոր համագործակցություն,
տպագրվելու հնարավորություն. գրախոսությունից հետո մասնակիցները հնարավորություն կունենան հակիրճ հոդվածները տպագրելու այնպիսի հեղինակավոր հրատարակչությունների գրքերում, ինչպիսիք են «IGI Global» (ԱՄՆ), «De Gruyter Germany», «AAP-CRC Taylor and Francis» (ԱՄՆ), «Wiley-Scrivener» (ԱՄՆ): Ընտրված աշխատություններն ընդլայնված հոդվածների ձևով կտպագրվեն «Scopus» և «Web of Science» տվյալների շտեմարաններում ընդգրկված Q1, Q2, Q3 քառորդների ամսագրերում,ամփոփագրի տպագրություն (Abstract book),
մասնակցության վկայական։