ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ երիտասարդական գիտաժողով
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, 302 լսարան
Ս.թ. ապրիլի 17-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 302 լսարանում տեղի կունենա «Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ երիտասարդական գիտաժողով-2025»-ը:
Գիտաժողովի առանցքային թեմաներն են հոգեբանությունը և փիլիսոփայությունը, նաև կարող են ընդգրկվել թեմաներ հարակից գիտություններից:
Լավագույն զեկուցողին կտրվի ՈՒԳԸ-ի հատուկ մրցանակ:
Մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով և նվերներով:
Ապրիլի 17 - Բացման արարողություն, հոգեփիլիսոփայական վերնիսաժի բացում:
Ապրիլի 18 - Զեկույցների ներկայացում, գիտաժողովի փակման արարողություն: