Աշխատաժողով ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտ, 334 լսարան
Ս․թ․ ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի 334 լսարանում Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատաժողով, որի շրջանակում կներկայացվեն կենտրոնի՝ ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջներով հավատարմագրված վերլուծական փորձարկման լաբորատորիայի գիտամեթոդական կարողությունները, նյութատեխնիկական հագեցվածությունը և առաջարկվող ծառայությունները։
Աշխատաժողովը նպատակ ունի ստեղծելու գործընկերային նոր կապեր և ամրապնդելու առկա համագործակցությունները։
Գիտական միջոցառմանը ներկա են լինելու ԵՊՀ ռեկտորը, դեղագործական ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների և այլ հաստատությունների ներկայացուցիչներ։