«Հոգեբանական վերնիսաժ»․ գիտագործնական միջոցառում ԵՊՀ-ում
Ս․թ․ ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի կունենա «Հոգեբանական վերնիսաժ» գիտագործնական միջոցառումը, որի նպատակն է հոգեբանության ոլորտի կիրառական կենտրոնների և կրթական հաստատությունների միջև ստեղծել սերտ համագործակցություն, նպաստել աշխատաշուկայի զարգացմանը և ուսանողների մասնագիտական աճին։
Միջոցառումը կանցկացվի տաղավարային էքսպոյի ձևաչափով, որի շրջանակում յուրաքանչյուր մասնակից ինքն է որոշում իր մասնակցության ազատ ձևը։
Էքսպոյին կմասնակցեն ինչպես հոգեբանական կենտրոններ, այնպես էլ կրթական հաստատություններ։
Հոգեբանական կենտրոնները էքսպոյի շրջանակում կներկայացնեն ծառայությունների մատուցման ուղղությունները, աշխատանքի և կամավորության հնարավորությունները, մասնագիտական մոտեցումները և այլն։
Կրթական հաստատությունները կներկայացնեն հոգեբանական կրթական ծրագրեր, վերապատրաստումների, գիտագործնական սեմինարների, գիտաժողովների վերաբերյալ տեղեկություններ և այլ մանրամասներ։