«Կամավորությունից դեպի աշխատանք» խորագրով ծրագիր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար
Ս․թ․ ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-17:15-ը, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահի մեծ սրահում տեղի կունենա «Կամավորությունից դեպի աշխատանք» խորագրով միջոցառում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների համար:
Միջոցառման ընթացքում ուսանողները կմասնակցեն մի շարք ճանաչողական և կրթական ծրագրերի:
Կայցելեն ԵՊՀ պատմության թանգարան:
Կմասնակցեն հանդիպման՝ «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը՝ որպես պատասխանատու բիզնես» թեմայով, որի ընթացքում կկազմակերպվի առցանց շրջայց «Կոկա-Կոլա՝ երջանկության գործարան»-ում:
Կընդգրկվեն «Կամավորությունը և գրագետ CV կազմելու կանոնները» թեմայով ինտերակտիվ դասընթացում:
Կծանոթանան ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի գործունեությանը։
Միջոցառման ընթացքում ուսանողներին կշնորհվեն նաև հավաստագրեր՝ «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում իրականացրած կամավորական աշխատանքի համար։
Օրակարգը՝ այստեղ: