ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶՄԵՑԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ծաղկաձորում գտնվող ԵՊՀ ուսումնաարտադրական բազայում կայացավ «Creation and law» («Իրավաստեղծագործում են ուսանողները») միջֆակուլտետային ծրագրի երրորդ փուլը: Երկօրյա այցի շրջանակում մասնակիցները կազմեցին իրավական ակտերի նախագծեր՝ համալսարանում անցկացված փուլում ձեռք բերած գիտելիքների հիման վրա։
«ԻՆՉ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԸՆՏՐԵԻ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ ԷՐ, ՈՐ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՍ ԾԱՌԱՅԵԻՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆԸ». ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂ ՄԻՀՐԱՆ ՍԻՍԱԿՅԱՆ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Միհրան Սիսակյանը բակալավրի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հասարակագիտության ոլորտի 1-ին տեղի մրցանակակիր է: Միհրանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մրցույթին մասնակցության, գիտական գործունեության, ապագա ծրագրերի ու երազանքների մասին:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «IAM industry day» խորագրով ցուցահանդեսին մասնակցում էր 15 կազմակերպություն, որոնք ներկայացրին իրենց գործունեությունը, հանդես եկան աշխատանքի և պրակտիկայի առաջարկներով, պատասխանեցին ոլորտով հետաքրքրվածների հարցերին:
ՍԵՐՎԻՍԻ ՈԼՈՐՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿԻՍՎԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Այսօր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որի ընթացքում սերվիսի ոլորտի հայտնի ներկայացուցիչներն ուսանողների հետ կիսվեցին իրենց հաջողության պատմություններով:
ՎՐԱՑ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԵՊՀ պատմության ֆակուլտետում անցկացվեց դասախոսությունների շարք՝ նվիրված հայ-վրացական բարեկամության և Հայաստանի Հանրապետության ու Վրաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին, հայ-վրացական պատմամշակութային կապերին և փոխառնչություններին:
ՊՐՈՖԵՍՈՐ Ռ. ԱՊՐԵՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ «ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ԷՊՈՍԻ ՔՆՆԱԿԱՆ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՌԴ ԳԱ փիլիսոփայության ինստիտուտի` բարոյագիտության բաժնի ղեկավար, Շվեդիայի Ուպսալի համալսարանի պատվավոր դոկտոր Ռուբեն Ապրեսյանը ներկայացրեց «Գրական տեքստը՝ որպես բարոյածագումնաբանական աղբյուր» զեկույցը: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի բարոյագիտական հարցերի ուսումնասիրության վերաբերյալ համատեղ հետազոտության հնարավոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները:
ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-4» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց «Մաթևոսյանական ընթերցումներ-4» խորագրով գիտական նստաշրջան: Գիտաժողովը նպատակ ուներ վառ պահելու Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, շեշտելու նրա ամենօրյա ներկայությունը այսօրվա գրական կյանքում, ապահովելու հայ մեծ արձակագրի ստեղծագործության գիտական հետազոտության ու նրա գեղարվեստական արժեքի հետագա հանրայնացումը: Գիտական հոդվածները լույս կտեսնեն առանձին ժողովածուով:
«ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ ԵՎ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում անցկացվեց «Լեզուն և քաղաքականությունը» գիտական սեմինարների շարքի նախավերջին սեմինարը՝ «Համահարթեցումը և ինքնության զարգացումները» թեմայով, որը վարեց ֆակուլտետի՝ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նաիրա Գասպարյանը:
ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱՑԻՆ Ս. ՎԻՇԻՆՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը և ամբիոնի դոցենտ Աստղիկ Ղազարյանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանում դասախոսություններ են կարդացել «Հայաստանի կեսաբազմազանությունը», «Ցանցաձև էվոլյուցիա», «Հայաստանի հերպետոֆաունան» և «Հայաստանի կանթնասունները» թեմաներով: