«ԼՍԱՐԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՍԿ ԴՐԱ ՀԻՄՔՈՒՄ՝ ԳԻՏԵԼԻՔ». ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Նարինե Հարությունյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հասարակագիտական անվանակարգի հաղթողներից մեկն է: Տիկին Հարությունյանի հետ զրուցել ենք մասնագիտական ու մանկավարժական գործունեության, ընտանիքի կայունության վրա ազդող գործոնների, արժեհամակարգային փոփոխությունների, ինչպես նաև որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած ու անմահացած, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Պողոսյանի մասին։
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Հասարակայնության հետ կապեր» (PR) մագիստրոսական ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:
ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԿԻՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 5 ՄԵԴԱԼՈՎ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼ ԵՆ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ 2021 թ. հունիսի 23-30-ը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում առցանց անցկացվել է կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան (երկու փուլով), որը կազմակերպել էր Ինդոնեզիան: Հայաստանի թիմի աշխատանքները համակարգում էին Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ և միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող, ԵՊՀ գիտաշխատող Գայանե Ղուկասյանն ու ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Սեդա Մարությանը:
«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում ներդրվել է «Ընտանիքի հոգեբանություն» մագիստրոսական նոր ծրագիրը, որի նպատակն է ընտանիքի հետ աշխատող ապագա մասնագետներին տրամադրել տեսական և գործնական գիտելիքներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից ընտանիքի հիմնախնդիրների լուծման ու հաղթահարման պահանջներին:
«ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԴՈԿՏՈՐ ՔՐԻՍՏՈՖ ԶԱՖԵՌԼԻՆԳԸ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ «Նյուրնբերգյան դատավարություններ» խորագրով առցանց դասախոսությամբ է հանդես եկել Ֆրիդրիխ-Ալեքսանդր էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի պրոֆեսոր, քրեական իրավունքի ու դատավարության և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դոկտոր Քրիստոֆ Զաֆեռլինգը։
MATHEMATICS IS LIKE CHESS. IT HAS ITS OWN RULES OF THE GAME. HENRIK SHAHGHULYAN IS A HONORARY DOCTOR OF YSU Henrik Shahghulyan, a professor at the Royal Swedish Institute of Technology and a foreign member of the National Academy of Sciences of the Republic of Armenia, was awarded the title of "YSU Honorary Doctor". Henrik Shahghulyan has been actively cooperating with YSU Faculty of Mathematics and Mechanics for more than 25 years.
ԵՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ Երևանի պետական համալսարանը հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն հեռակա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքներով:
«ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»․ ՎԱՀԱԳՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԵՊՀ դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր Վահագն Միքայելյանը «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի ֆիզիկամաթեմատիկական անվանակարգի հաղթողներից մեկն է: Պարոն Միքայելյանի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, մաթեմատիկայի ուսուցման, մաքուր և կիրառական մաթեմատիկայի տեսակետների միջև տարանջատումների, ոլորտի հեռանկարների և այլ թեմաների մասին։
ԵՊՀ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՌԱՎԵԼ ՄԱՏՉԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը համալսարանի աշխատողների հանգիստն առավել մատչելի դարձնելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել տուրիստական գործակալության հետ: