ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. ԱՄՓՈՓՎԵԼ Է «CREATION AND LAW» ԾՐԱԳԻՐԸ ԵՊՀ դատական նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից իրականացված «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները) ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՏԵՍԵԼ ՈՒ ՀԱՇՎԱՌԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ. ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԳԻՏԱՐՇԱՎ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել և իրականացվել է երկօրյա գիտարշավ դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որի ընթացքում ուսանողները բնության մեջ տեսել ու հաշվառել են Հայաստանի Կարմիր գրքում ներառված մի շարք կենդանիների:
«ՀԻՄՆԱՐԱՐ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում գործում է «Հիմնարար և կիրառական ֆիզիոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագիրը, որը հայտարարում է 2021-2022 ուստարվա մագիստրատուրայի ընդունելություն:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ. ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԽ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԾՐԱԳԻՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ իրականացվող «Creation and law» (Իրավաստեղծագործում են ուսանողները) ծրագրի երկրորդ փուլի ընթացքում մասնակիցներն անցել են «Իրավական ակտերի մշակման գործնական հմտություններ» խորագրով դասընթացների շարքն ու մշակել իրավական ակտերի 6 նախագիծ:
«ՉՍՊԻԱՑԱԾ ՎԵՐՔ» ԵՌԱՀԱՏՈՐ ՎԵՊԸ՝ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՅԵԼԻ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ գրող Ստեփան Ալաջաջյանի «Չսպիացած վերք» եռահատոր վեպի վերահրատարակման շնորհանդեսը:
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՀԱՆՋԵԼ Է՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼՈՎ ՓՈՐՁԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ԱՐՍԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնում ներդրվել է «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» նոր մագիստրոսական ծրագիր, որը միտված է ուսանողներին ռադիոֆիզիկական խնդիր¬ների համակարգչային մոդելավորման և նախագծման սկզբունքների ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիք և հմտություններ տրամադրելուն:
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ. ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այսօր պարգևատրել է «Երևանի պետական համալսարանում դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի 2021 թ. հաղթողներին:
SALE FOR GROWTH. "STAMINA" COMPANY AT YSU An information meeting on the grant competition for training sales specialists in the field of services announced by "Stamina" company took place today in YSU Charents Hall.
ԴՈԿՏՈՐ ԷԴՎԱՐԴ Ա. ԹԻՐՅԱՔՅԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ՝ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ. ՀԱՅԱԶԳԻ ՍՈՑԻՈԼՈԳՆ ԻՐ ԳՐՔԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է ԵՊՀ-ԻՆ Հայազգի նշանավոր սոցիոլոգ Էդվարդ Թիրյաքյանն իր անձնական մասնագիտական գրադարանը նվիրաբերել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետին: Պրոֆեսորի շնորհաբերած գրքերը տեղակայվել են Տարածաշրջանային ինտեգրման և կոնֆլիկտների լուծման կենտրոնում, որտեղ ստեղծվել է նրա անվան անկյուն:
«ՏԱՐԿԵՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ». ԻՐԱԶԵԿՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ ՈՒԽ իրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտա Ներսիսյանն առցանց հանդիպման ընթացքում պատասխանել է ուսանողների հարցերին՝ կապված տարկետման և տեղափոխության ընթացակարգերի հետ։