«ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾՆ ՈՒՂՂԱԿԻ ՀԱԿԱՍՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ». ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ՄԵՆՈՒԱ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՎ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր մամուլի ասուլիսով են հանդես եկել ԵՊՀ ռեկտորի թեկնածու, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում ընդգրկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագծին:
ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը›› խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից հայագետ, ցեղասպանագետ, պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը հրապարակել է հոդված գերմանական հեղինակավոր «Tagesspiegel»-ում՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատմությանն ու ներկա զարգացումներին:
«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-Ի ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ Երևանի պետական և Ուրուգվայի Հանրապետության համալսարանների միջև այսօր տեղի է ունեցել «Արցախյան հակամարտության ընկալման հիմնախնդիրների շուրջ» խորագրով քննարկում:
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ». ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՌՕՐՅԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործություների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության գիտական կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 5-7-ը տեղի է ունեցել «Ցեղասպանությունը ժամանակակից աշխարհում. Ուսումնասիրման հեռանկարները և մարտահրավերները» եռօրյա միջազգային առցանց գիտաժողով:
10 ՓԱՍՏ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը›› խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախոս, խմբագիր Այկե Քրիստիան Պետերինգը հրապարակել է ‹‹10 փաստ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին›› հոդվածը:
ԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ՝ ԱՐԴԵՆ ՏՊԱԳԻՐ․ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՆՈՐ ՀԱՏՈՐՆԵՐԸ Լույս են տեսել «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (31), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (32) համարները։
ՄՈՍԿՎԱՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՊՀ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ‹‹Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախի անկախության պայքարը›› խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակից, հրապարակախոս Ամալյա վան Գենթը հրապարակել է հետևյալ հոդվածը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմին և դրան հաջորդած համաձայնագրին:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով, մեր պետականության և ազգի համար ճակատագրական այս պահին հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս իշխանություններին և հասարակությանն ուղղված կոչ-հայտարարությամբ.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ․ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐ ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ կազմակերպվել և մեկնարկել է իրավունքի աշնանային դպրոցների շարք, որին մասնակցում են ինչպես ԵՊՀ, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ։