Առաջին անգամ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, (Ռուսական տուն) ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների միության հետ համատեղ, կազմակերպել է ուսանողական օլիմպիադա ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում։
Պուշկինի 225-ամյակին նվիրված Հանրապետական ուսանողական օլիմպիադային գրանցվել են մեծ թվով մասնակիցներ։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-04/439491962_748665494084404_4705840101131843854_n.jpg?itok=gNMpf0Ha)
«Այսօր հավաքվել են 100-ից ավելի մասնակիցներ, որոնք ուսումնասիրում են ինչպես ռուսերենը, այնպես էլ հայերենը։ Դա խոսում է օլիմպիադայի նկատմամբ հետաքրքրության աճի մասին»,- նշեց Երևանի ռուսական տան նախագծերի և կրթական ծրագրերի համակարգող Այգուլ Շամսուտդինովան։
Օլիմպիադայի շրջանակում հանրապետության 14 բուհերի ուսանողներ պատրաստել են էսսեներ Հայաստանի պուշկինյան վայրերի, կյանքի «հրաշալի պահի», երկրի աշնանային եղանակի և ռուս հանճարեղ բանաստեղծի գործունեության հետ կապված այլ թեմաների շուրջ։
Էսսեների թեմաների հեղինակը ԽՍՀՄ բուհերի շրջանավարտների միության գործադիր տնօրեն Վաղարշակ Մադոյանն էր։
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2024-04/439599258_748665537417733_8282928658231455029_n.jpg?itok=v3Zg5sfd)
Նշենք, որ մասնակիցների պարգևատրման արարողությունը կկայանա ս․թ․ մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Երևանի պետական համալսարանի Ե․ Չարենցի անվան դահլիճում։