Research Institute for Physics
Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը հիմնադրվել է 2016 թ. գիտահետազոտական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, հետազոտական աշխատանքների ուղղվածությունը կանոնակարգելու և նյութատեխնիկական միջոցները միավորելու նպատակով։ Ինստիտուտի կազմում սկզբնապես գործել են 8 լաբորատորիաներ, իսկ 2022 թվականից այն ներառում է 4 գիտահետազոտական կենտրոն՝ 5 լաբորատորիաներով, և 8 առանձին լաբորատորիաներ։
Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում գործում են հետևյալ ենթակառուցվածքները.
- Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիա
- Մակրոմոլեկուլների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիա
- Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիա
- Նանոկառուցվածքների մոդելավորման և սիմուլյացիաների գիտաուսումնական կենտրոն
- Տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիա
- Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիա
- Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիա
- Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիա
- Աստղաֆիզիկական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիա
- Աստղամասնիկների ֆիզիկայի խումբ
- Հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոն
- Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոն
- Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն
- Հաշվարկային նյութագիտության լաբորատորիա
- Առաջադեմ ֆունկցիոնալ մատերիալների լաբորատորիա
- Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական կենտրոն
- Ենթամիլիմետրային ալիքների լաբորատորիա
- Նանոպլազմոնիկայի լաբորատորիա
- Գերխիտ աստղերի ֆիզիկայի լաբորատորիա
- Ֆիզիկատեխնիկական լաբորատորիա
Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիա (ՊՄՖ ԳՀԼ)
Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան ստեղծվել է 2005 թ.։ Այն ներառվել է ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կազմում ինստիտուտի ստեղծման պահից:
Լաբորատորիայի գործունեության հիմնական նպատակներն են.
ա. փորձարարական և տեսական մեթոդներով հետազոտել միկրո- և նանոմետրական չափերով բյուրեղային նյութերի և դրանց հենքի վրա ստեղծված տարաբնույթ համակարգերի ֆիզիկական հատկությունները (պինդմարմնային և կիսահաղորդչային հետերոկառուցվածքներ, միաչափ, երկչափ և զրոչափ քվանտային կառուցվածքներ, նորմալ և բարձրջերմաստիճանային գերհաղորդչային նյութեր, մագնիսական համաձուլվածքներ),
բ. մշակել վերոնշյալ համակարգերի ուսումնասիրման փորձարարական և տեսական մեթոդներ:
Պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի հետազոտությունների հիմնական բնագավառները
- Ռենտգենյան հետազոտություններ. նյութագիտություն
- Ռենտգենյան նոր ինտերֆերաչափերի ստեղծում, դրանց հատկությունների ուսումնասիրում,
- ռենտգենյան դիֆրակտաչափություն,
- կառուցվածքային վերլուծություններ և ռենտգենյան արատադիտում,
- դիֆրակցիայի տեսության, ռենտգենյան հոլոգրաֆիայի և ռենտգենյան մանրազննման խնդիրների լուծում,
- նանոմասնիկների ստացում, դրանց ֆիզիկաքիմիական հատկությունների ուսումնասիրում,
- մետաղական կոմպոզիտային խեցիների բարձրջերմաստիճանային և բարձրճնշումային սինթեզ:
- Ցածր չափայնությամբ համակարգերի տեսական հետազոտություններ
- Քվանտային շերտերի, լարերի, օղակների, կետերի և դրանցում քվազիմասնիկային կոմպլեքսների ֆիզիկական բնութագրերի, դրանց վրա էլեկտրական, մագնիսական, լազերային և դեֆորմացիայի դաշտերի ազդեցության հաշվարկներ,
- ֆոտովոլտային հատկությունների ուսումնասիրություններ:
- Ցածրջերմաստիճանային հետազոտություններ, գիտական սարքաշինություն, մագնիսական հետազոտություններ
- Գերհաղորդականության փորձարարական ուսումնասիրում,
- ֆիզիկական և բժշկակենսաբանական նոր տիպի սարքերի նախագծում, մոդելավորում և ստեղծում,
- հազվագյուտ հողային տարրերով համաձուլվածքների ջերմային հատկությունների փորձարարական ուսումնասիրում:
Contacts
Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն՝
ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Ռոման Ալլահվերդյան