Միջազգային գիտագործնական գիտաժողով ԵՊՀ-ում Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ՌԴ նախագահին առընթեր Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո տեղի է ունեցել միջազգային գիտագործնական գիտաժողով:
«ԱՇԽԱՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԵՆ». ՆԱՐԵ ՇԱԼՈՒՆՑ ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Նարե Շալունցը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հումանիտար ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով երկրորդ տեղի մրցանակակիր է: Նարեի հետ զրուցել ենք ֆակուլտետի ընձեռած հնարավորությունների, ուսանողական տարիներից գիտական գործունեություն ծավալելու կարևորության և այլ թեմաների շուրջ:
ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏԵՑԻՆ ՀՀ ՏԱՐԲԵՐ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ Երևանի պետական համալսարանում այսօր ամփոփվեց «Դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ» խորագրով վերապատրաստումների շարքը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և ՌԴ նախագահին առընթեր Ս. Ալեքսեևի անվան մասնավոր իրավունքի գիտահետազոտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որից հետո տեղի է ունեցել միջազգային գիտագործնական գիտաժողով:
ՀՀ-ՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԳՐՔԵՐ ՆՎԻՐԵՑ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնին առընթեր գործող Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության ու մշակույթի կենտրոնը կրկին հյուրընկալել էր ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Դեսպանը կենտրոնի գրադարանին է նվիրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեղինակած գրքերը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ 21-րդ դարը նորարարական բացահայտումների ժամանակաշրջան է, որում մեծ դերակատարում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ)։ Դրանք ներթափանցել են մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ առաջարկելով առօրյայի և աշխատանքային գործընթացների դյուրին ու արդյունավետ կազմակերպման ուղիներ։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ․ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՊՆ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Արթուր Երոյանն այսօր ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր՝ զարգացնելու փոխգործակցությունը կրթության և հետազոտության ոլորտներում՝ նպաստելով բարձր որակավորում ունեցող գիտական և մանկավարժական կադրերի ու մասնագետների պատրաստմանը։
ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՊՀ-ՈՒՄ. ՈՒՂԵՑՈՒՅՑ Ուսանողների ուսումնառության բաղկացուցիչ մաս է պրակտիկան, որի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ունենում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ձեռք բերված փորձառությամբ աշխատաշուկա մուտք գործելու:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԻՆԹԵԶԵԼ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՕԺՏՎԱԾ ՆՈՐ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտական խումբն ուսումնասիրում է «Ոչ սպիտակուցային α-ամինաթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերի սինթեզ և կենսաբանական գնահատում» գիտական թեման, որը ֆինանսավորման է երաշխավորել ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն։
ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նույն ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մերուժան Գալստյանը և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար ոլորտում դրանց կիրառման նպատակով։