ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՍՕՐ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԷԻՆ Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը ուսանողների հետ այցելել է Աբովյանի թիվ 1, 4, 6 ավագ դպրոցներ և կրթահամալիր՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՅՈՒՐՆ Է ՊՐՈՖԵՍՈՐ ԼԵՈՆԻԴ ՄԱՐԳՈԼԻՍԸ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետն այսօր հյուրընկալել է ԱՄՆ առողջության ազգային ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Լեոնիդ Մարգոլիսին: Պրոֆեսորը ծանոթացավ լաբորատորիաներին, այնտեղ տարվող գիտական աշխատանքներին, հանդիպեց ֆակուլտետի գիտաշխատողների և դասախոսների հետ:
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում կազմակերպված «Այդ թանկ բառը՝ խաղաղություն» թեմայով էսսեների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխություն:
ԵՊՀ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ ՀՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ 23-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ Շախմատի մրցապայքարում ԵՊՀ տղաների թիմը գրավել է 1-ին հորիզոնականը:
«ՊԵՏՔ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԹԱՏՐՈՆԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԱՅՆ ԱՅՍՕՐ Է». ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս թատրոնի միջազգային օրվա առթիվ ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայ մեծանունների շիրիմներին:
«ՖԻԶԻԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ». ԴՊՐՈՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի կազմակերպած դպրոցում բնագիտական ֆակուլտետներում սովորող ուսանողներն ու ասպիրանտները հնարավորություն ունեցան ծանոթանալու կյանքի մասին գիտություններում ֆիզիկայի դերին, նպատակներին, արդի խնդիրներին ու առաջարկած լուծումներին:
««ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԵՊՀ-ՈՒՄ ««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրեր ԵՊՀ-ում» խորագրով դասընթացը շարունակվելու է մինչև մարտի 30-ը: Դրա շնորհիվ ուսանողները իրենց տեսական գիտելիքների հիման վրա ձևավորում են պրակտիկ գործունեության համար անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ։
«ՄԱՀԱՆՈՒՄ Է ԹԱՏՐՈՆԻ ՀԻՆ ՁԵՎԸ, ԵՎ ՍՏԵՂԾՎՈՒՄ ՆՈՐԸ». ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌՈՒԲԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՀԵՏ Թատրոնի միջազգային օրվա առթիվ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ:
ENVIRONMENTAL RESEARCH PROJECT IN COOPERATION BETWEEN RESEARCHERS OF YSU AND UNIVERSITY OF GENEVA The research project was launched in October, 2020 and funded by Science Committee of the Republic of Armenia. The project is implemented by Yerevan State University in cooperation with Dr. Mara Tignino who is a reader and a lead legal specialist at the Faculty of Law and Institute for Environmental Sciences of the University of Geneva.
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ 2022»-Ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման շրջանակում մարզերի և Երևանի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն իրենց գիտական ղեկավարների աջակցությամբ ներկայացրին անհատական ու թիմային 37 հետազոտական նախագիծ։ Դրանք հեղինակել են փառատոնին մասնակցող 70 աշակերտներ։