ԲԻԶՆԵՍ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ իրավագիտության ֆակուլտետում հյուրընկալվել էին բիզնես դպրոցի աշակերտները: Ճանաչողական այցի ընթացքում կազմակերպվեց սեմինար-քննարկում՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ։
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԽ ՆԻՍՏԸ ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԳԽ նիստ՝ օրակարգային 8 և ընթացիկ հարցերով: Նիստի ընթացքում ծավալվեցին քննարկումներ գիտական կոչումների շնորհման, մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցում) ընդունելության կարգի, պրակտիկայի կազմակերպպման, հետազոտական աշխատանքի կատարման, միաձուլված ամբիոնների նոր անվանումների և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում անցկացվեց առցանց սեմինար, որի շրջանակում ֆակուլտետի ուսանողներն ու գիտաշխատողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտին և գիտահետազոտական ուղղություններին:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ում կայացավ միջազգային հոբելյանական գիտաժողով՝ «ՀԱՊԿ ներկան և ապագան. հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30 և կազմակերպության 20-ամյակը» խորագրով։ Այն անցկացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում: Միջազգային գիտաժողովին ներկա էին ճանաչված գիտնականներ ու փորձագետներ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԻՄԻԱ. ԷՔՍՊՈ 2022»-Ը ԵՊՀ բակում Քիմիկի միջազգային օրվան ընդառաջ կայացավ «Կիրառական քիմիա. էքսպո 2022» ցուցահանդեսը, որի շրջանակում Մայր բուհի բակում էին ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչ, ավելի քան 10 000 մասնակից, որոնց թվում՝ 3500 դպրոցական: Ցուցադրության ընթացքում ներկայացվեց քիմիայի կիրառությունը կյանքում, մասնավորապես կենցաղային քիմիայի, խնամքի կոսմետիկ միջոցների, սննդի արդյունաբերության, դեղագործության, հանքահումքային արդյունաբերության և շինանյութի արտադրության, ագրարային, էկոլոգիայի, ինչպես նաև արտադրության որակի վերահսկաման ոլորտներում։
ԿԱՅԱՑԱՎ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍ ԽԱՉԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱԴԵՍԸ «Մարտական ծառայության» մեդալակիր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ ուսանող Խաչիկ Պողոսյանի հարազատները, բարեկամները, ընկերներն ու պարզապես նրան ճանաչողները հավաքվել էին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում՝ նշելու անպարտ հրետանավորին նվիրված «Հրետանավորը» գրքի շնորհանդեսը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում «Հաղորդավարություն և խոսքի մշակույթ» ծրագրի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։ Ծրագիրը, որին դիմել էր ավելի քան 300 ուսանող, ընտրվել՝ միայն երեսունը, ուղղված էր ուսանողների՝ հաղորդավարական և խոսքի մշակույթի հմտությունների զարգացմանը։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՈՒԽ ԲԱՆԱՎԵՃԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կայացավ շուրջ 7 ամիս տևած ՈՒԽ բանավեճի ակումբային առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին «Սիներգիա» և «Մոդուս Վիվենդի» թիմերը: Ժյուրիի գնահատականների արդյունքում բանավեճի ակումբային առաջնության մեծ գավաթը նվաճեց «Սիներգիա» թիմը:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԿԻՐԱՌԱԿԱՆ ՔԻՄԻԱ. ԷՔՍՊՈ 2022»-Ը Քիմիկի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված էքսպոյի շրջանակում Մայր բուհի բակում էին ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչ և ավելի քան 2500 դպրոցական:
ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նոր կազմավորված բենդի ներկայացուցիչները «Լավ էլի» և «The Bambir» խմբերի հետ հանդես եկան երաժշտական կատարումներով: