ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿ ՇԱԲԱԹԸ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ ֆակուլտետներն իրականացնում են առցանց ուսուցում՝ ուսումնական գործընթացի երկարատև խափանում թույլ չտալու համար։ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում արդեն մեկ շաբաթ իրականացվող գործընթացի վերաբերյալ զրուցել ենք ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի հետ:
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՄԱՐՏԻ 23-ԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՎԵԼՈՒ է ԴԱՍԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մարտի 20-ին տեղի է ունեցել առցանց ուսուցման կազմակերպման վերաբերյալ խորհրդակցություն, որի ընթացքում հրահանգվել է այսօրվանից ապահովել դասացուցակով (լսարանային ուսուցման) նախատեսված բոլոր առարկաների առցանց դասավանդումը:
ՄԱՐՏԻ 23-ԻՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԸՍՏ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԴԱՍԱՑՈՒՑԱԿԻ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը նախապատրաստել ու փորձարկել է առցանց դասախոսությունների հարթակը (տեսակապի միջոցով) և պատրաստ է լիարժեք կազմակերպել ուսումնական գործընթացը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՐԴԱՑԵԼ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ Արմեն Սարգսյանն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար:
ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։
ՓՈԽՎԵԼ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԼՈՒԾԱՐՔԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի պարտքերի մարման երկրորդ լուծարքային շրջանն ավելի ուշ է կազմակերպվելու: Բացի դրանից՝ փոփոխվել է նաև հեռակա ուսուցման ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումների ընդունման ժամկետը:
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ ԵՊՀ-ն աջակցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:
ՄԱՐՏԻ 23-ԻՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակը և ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Երևանի պետական համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը (առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները: