ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 5 ՄԼՆ ՀՀ ԴՐԱՄ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ-ն աջակցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին:
![YSU-has-donated-5-million-drams-money](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/IYqnNfZViGywkoRAGLYMO513Zm.jpg?h=bccd1fa5&itok=SJGAucjq)
Երևանի պետական համալսարանը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով ՀՀ կենտրոնական գանձապետարան է փոխանցել 5 մլն ՀՀ դրամ:
ԵՊՀ-ն մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում է անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները: