- Main
- Node
- «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
May 30, 2020 | 17:38
Հասարակություն
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԶՄ. ՄԻ՞Ֆ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ այսօր Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար իրականացվել է առցանց դասախոսություն, որի բանախոսներն են եղել Անահիտ Մանասյանը և Լատվիայի նախագահի՝ իրավական քաղաքականության հարցերով խորհրդական, Լատվիայի համալսարանի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Յանիս Պլեպսը:
«Zoom» առցանց հարթակի միջոցով անցկացված դասախոսության թեման էր «Սահմանադրական սիմվոլիզմ. մի՞ֆ, թե՞ իրականություն»: Թեման առաջարկվել է Անահիտ Մանասյանի կողմից՝ նկատի ունենալով հիմնախնդրի հետաքրքրությունն ու կարևորությունն ինչպես իրավունքի տեսության ու պատմության, սահմանադրական իրավունքի, այնպես էլ քաղաքական տեսության տեսանկյունից:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ համատեղ դասախոսության թեմայի ընտրության առումով առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ անկախության վերականգնումից հետո Լատվիայում վերականգնվել է 1922 թ. Սահմանադրության իրավական ուժը, որն էլ մինչ այժմ որպես Հիմնական օրենք գործում է Լատվիայի Հանրապետությունում:
Անահիտ Մանասյանի փոխանցմամբ, դասախոսությանը մասնակցել են Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ: Քննարկման աշխատանքային լեզուն եղել է անգլերենը:
Պատրաստեց Քնար Միսակյանը