- Main
- Node
- ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ
December 04, 2020 | 21:36
Հասարակություն
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ԱՆՎՃԱՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ
Հեռակա ուսուցմամբ անվճար հիմունքով Երևանի պետական համալսարանին հատկացվել է ընդամենը 13 տեղ, որից 3-ը՝ Արցախի Հանրապետության համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ. նոյեմբերի 26-ի N 1881-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ 2020-2021 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (անվճար) տեղերի բաշխումը:
Անվճար հիմունքով հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի համար դիմումներն ընդունվում են մինչև 2020 թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ:
Մասնագիտական քննություններն անցկացվելու են սույն թվականի դեկտեմբերի 21-23-ը: Յուրաքանչյուր մասնագիտության համար կսահմանվի մասնագիտական քննության անցկացման հատուկ օր, որի մասին հավելյալ կտեղեկացվի:
Մասնագիտական քննության անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր) սահմանում է ընդունող հանձնաժողովը: Բանավոր քննությունը ձայնագրվում է, և արդյունքները պահպանվում են հրապարակվելուց հետո առնվազն 24 ժամ:
Մասնագիտական քննության արդյունքները գնահատվում են 20 միավորանոց սանդղակով: Քննությունը համարվում է հանձնված, եթե դիմորդը ստացել է առնվազն 13 միավոր: Գիտելիքների գնահատման մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից նշանակված գնահատականների միջին թվաբանականով:
Պետության կողմից ԵՊՀ-ին հատկացված ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությանն ըստ մասնագիտությունների, ինչպես նաև ասպիրանտուրայի ընդունելության անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ընդունելության քննությունների ժամանակացույցին՝ այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար պետք է դիմել ԵՊՀ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին (Ա. Մանուկյան 1, hեռ.՝ (010 ) 555-531, (060) 710-188, (091) 527-391):