«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Եվրոպական բիզնես դպրոցի միջև (Պորտուգալիա) կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով առնվազն 8 ժամ դասախոսություն կարդալու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունվարի 29-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր՝ դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան