Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Հ. Վ. Գ. ֆոնդի կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուստարվա բակալավրիատ ընդունված (առկա ուսուցման ձևով) առաջինկուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն նրանք, ովքեր՝
ա) ընդունվել են ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության ֆակուլտետներ, ֆիզիկայի, ֆարմացիայի ինստիտուտներ,
բ) դպրոցում ունեցել են բարձր առաջադիմություն, միասնական քննություններից ստացել են լավ կամ գերազանց գնահատականներ, սակայն ընդունվել են վճարովի համակարգով,
գ) սոցիալապես անապահով ընտանիքից են,
դ) պարտավորվում են ուսումնառությունն ավարտելուց հետո առնվազն 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում:
Նշենք, որ նախապատվություն է տրվելու միասնական քննություններից բարձր միավորներ ստացած դիմորդներին:
Վերոնշյալ պայմաններին համապատասխանող դիմորդները պետք է միասնական քննությունների ավարտից հետո ս. թ. հուլիսի 20-ից օգոստոսի 5-ը ներառյալ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ (հասցե՝ ք. Երևան, Մովսես Խորենացու 22) կամ էլեկտրոնային տարբերակով ուղարկեն edik.karapetyan@far.am կամ mane.khachatryan@far.am էլհասցեին:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմում (դիմումի ձևն ստանալու համար կապ հաստատել վերոնշյալ էլհասցեների միջոցով),
- անձնագրի պատճեն,
- 1 լուսանկար (3x4 չափսի),
- միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
- միասնական քննությունների գնահատականի մասին տեղեկանք,
- բուհ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ տեղեկանք բուհից,
- ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
- տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, իսկ եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝ ներկայացնելով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառը,
- հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով ծրագրին դիմելու դրդապատճառները:
Փաստաթղթերը թերի նեկայացնելու դեպքում հայտը չի դիտարկվի:
Ընտրությունը տեղի է ունենալու երկու փուլով.
- ներկայացված փաստաթղթերի դիտարկում,
- առցանց հարցազրույց դիմողի հետ՝ նրա ընտանիքի անդամների ներկայությամբ:
Ուսանողի՝ ծրագրում ընդգրկվելու վերաբերյալ ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը որոշում է կայացնելու ս.թ. օգոստոսի 29-31-ը:
Մանրամասները՝ կից: