Չեխիայի Մասառիկի համալսարանը (Բռնո) հայտարարում է մրցույթ ս.թ. հունիսի 16-ից հուլիսի 7-ը «Urban Sustainability: Engage in the Future» խորագրով ամառային դպրոցում ուսանելու նպատակով:
Ծրագրին մասնակցելու հնարավորություն ունեն Աշխարհագրության և երկրաբանության, Կենսաբանության, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողները:
Ամառային դպրոցին մասնակցությունն ամբողջովին փոխհատուցվում է կրթաթոշակով, որի մեջ ներառված են կեցությունը, ուսումնական և մշակութային ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ուսանողների համար կազմակերպել էքսկուրսիաներ եվրոպական 3 երկրներում:
Ճանապարհածախսը, սննդի և անձնական ծախսերը հոգում է ուսանողը:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. անգլերենի՝ առնվազն B2 մակարդակի իմացությունը հաստատող վկայական:
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. մարտի 24-ը ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):