Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի՝ 2024 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 217/28-Լ և նոյեմբերի 15-ի թիվ 221/46-Լ հրամանները՝ ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնները համալրելու նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է առաջատար գիտաշխատողի մրցույթ:
Մրցութային ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ կրթագիտական ստորաբաժանման գիտական խորհրդի նիստում ս․թ. դեկտեմբերի 23-24-ն ընկած ժամանակահատվածում:
Առաջատար գիտաշխատողի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
դիմում՝ ռեկտորի անունով,
ինքնակենսագրություն (CV),
բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը (ԵՊՀ աշխատող հավակնորդները գիտական աշխատությունների ցանկը ներբեռնում են նաև intranet.ysu.am հարթակում),
հավակնորդի նախաձեռնությամբ գիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր («ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգի» 7-րդ կետ):
Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 11-ը (ներառյալ):
«ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգին» հնարավոր է ծանոթանալ այստեղ։
ԵՊՀ գիտական կազմի պաշտոնների մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հրամանը՝ կից։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին:
Հեռ.՝ (+374 60) 710 187, (+374 93) 209 482 (ներքին՝ 11-87):