![](/sites/default/files/styles/large/public/2023-12/331728679_1268129434123650_1663534268931814195_n.jpg?itok=Sr55XUcI)
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» (ՖՏԿ) բարեգործական հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ԵՊՀ ուսանողների և կազմակերպության ներկայացուցիչների միջև։
Հանդիպման նպատակն էր' ԵՊՀ ուսանողներին ներկայացնել կազմակերպության միջազգային ծրագրերին որպես կամավոր ներգրավելու հետ կապված մանրամասներ։
Ուսանողները կարող են ներգրավել որպես թարգմանիչներ և էքսկուրսավարներ՝ կազմակերպության միջազգային խմբերի հետ Հայաստանի պատմամշակութային արժեք ներկայացնող տեսարժան վայրեր այցելելիս։
Հանդիպման ընթացքում նշվեց, որ ծրագրի մասնակիցները կստանան երկկողմ հավաստագրեր՝ ԵՊՀ-ի և վերոհիշյալ կազմակերպության կողմից։
Նշենք, որ կամավորական ծրագրին ներգրավելու համար ԵՊՀ ուսանողները կարող են դիմել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն։