![](/sites/default/files/styles/large/public/2024-03/2d6f7587-ec06-496d-8c85-376aef5d3c8d_0.jpeg?itok=J1XSlmsW)
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ «ՖԻՄ մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչներն ուսանողների համար անցկացրին դասընթաց, որը վերաբերում էր սպասարկման ոլորտում էմպատիայի կարևորությանը։
Բանախոս Մարիամ Վարդանյանը ուսանողներին ներկայացրեց էմպատիայի և սիմպատիայի տարբերությունները, առանձնահատկությունները, սպասարկման ոլորտում էմպատիան՝ որպես խնդիրների լուծման և կոնֆլիկտների հարթման գործիք։
Նա ներկայացրեց նաև էմպատիայի բնորոշ գծերը, մի շարք օրինակների հիման վրա ցույց տվեց միջանձնային հարաբերություններում հետադարձ կապի ապահովման կարևորությունը։
Հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցիչներ Գոհար Մանուկյանը և Մարիամ Վարդանյանն ուսանողներին ներկայացրին «ՖԻՄ մենեջմենթ» ընկերության գործունեությունը, կարիերայի, ինչպես նաև աշխատանքի և փորձնակության հնարավորությունները կազմակերպությունում։
Դասընթացի շրջանակում կազմակերպվեցին տեսական նյութն ամրապնդող դերային խաղեր, որոնք ուսանողների համար տեղեկատվության ամփոփումը դարձրին առավել հետաքրքիր։ Բանախոսը պատասխանեց նաև ուսանողներին հետաքրքրող հարցերին։