Երևանի պետական համալսարանում գործում են 15 մասնագիտական խորհուրդներ:
Իրավագիտության 001 մասնագիտական խորհուրդը կարող է կազմակերպել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ հետևյալ մասնագիտություններով.
1. ԺԲ.00.01 - Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն /իրավաբանական գիտություններ/,
2. ԺԲ.00.02 - Հանրային իրավունք /սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում/ /իրավաբանական գիտություններ/,
3. ԺԲ.00.04 - Դատական իրավունք /դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, վարչական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն/ /իրավաբանական գիտություններ/,
4. ԺԲ.00.05 - Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք /իրավաբանական գիտություններ/
և կարող է կազմակերպել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ հետևյալ մասնագիտությամբ.
1. ԺԲ.00.03 - Մասնավոր իրավունք /քաղաքացիական, առևտրային /կոմերցիոն/, միջազգային մասնավոր, ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության իրավունք/:
Իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի գործունեության ժամկետը սահմանված է 01.03.2024 թ. մինչև
28.02.2025 թ.: