"Science is Fun! See, Touch, Try" educational program is being held at YSU
Ս. թ. հունիսի 22-ին, 26-ին, 29-ին և հուլիսի 4-ին, 6-ին՝ ժամը 10:00-13:00-ն, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում կանցկացվի ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Բնագիտությունը զվարճալի՜ է. տե՛ս, շոշափի՛ր, փորձի՛ր» ուսումնական ծրագիրը։
Ծրագրի շրջանակում 8-12-րդ դասարանների աշակերտները ԵՊՀ դասախոսների և ուսանողների օգնությամբ կսովորեն ինքնուրույն կատարել գործնական աշխատանքներ ու գիտափորձեր «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաների շրջանակում (բուսաբանություն, կենդանաբանություն, էկոլոգիա, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, գենետիկա):