A professor from the University of Chemistry and Technology, Prague will be hosted at YSU
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճ
Ս. թ. հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում տեղի կունենա սեմինար-քննարկում, որի ընթացքում Պրահայի քիմիական տեխնոլոգիաների համալսարանի պրոֆեսոր Դյուշան Կոպեսկին հանդես կգա «Նանոկառուցվածքային հաղորդիչ պոլիմերները՝ որպես սենսորներ և էլեկտրամագնիսական վահաններ կիրառման համար» թեմայով զեկուցմամբ:
Սեմինար-քննարկմանը ներկա կլինեն ԵՊՀ ֆիզիկայի և ֆարմացիայի ինստիտուտների, ինչպես նաև հարակից ոլորտների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։