Online course: "Asylum and human rights"
Ս․թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում կմեկնարկի «Ապաստանը և մարդու իրավունքները» խորագրով առցանց դասընթացների շարքը։
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակում իրականացնելու է «Ապաստանը և մարդու իրավունքները» խորագրով առցանց դասընթացի պիլոտային փուլը։
Դասընթացը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կյանքի իրավունքի ու վատ վերաբերմունքի արգելման հարաբերակցությունը, միգրացիոն կալանքը և ապաստան հայցողների ընդունման պայմանները, ընտանեկան կյանքի իրավունքը և ապաստանը, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։
Դասընթացին մասնակցելու են պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: