Training Course: "Strategic Planning"
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահ
Ս․թ․ հուլիսի 10-12-ը և 17-19-ը՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում կանցկացվի «Ռազմավարական պլանավորում» խորագրով վերապատրաստման դասընթաց։
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի գործակցության շրջանակում առաջին անգամ անցկացվելու է «Ռազմավարական պլանավորում» խորագրով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցելու են ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք:
Դասընթացի հիմնական նպատակն է ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններում ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման գործառույթներ իրականացնող հանրային ծառայողների կարողությունների և հմտությունների կատարելագործումը։