"THE 105TH GREETING": an event dedicated to the beginning of the new academic year at YSU
Ս․թ․ սեպտեմբերի 15-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա նոր ուսումնական տարվա մեկնարկին և առաջինկուրսեցիների ընդունելությանը նվիրված «105-ՐԴ ԲԱՐԵՎԸ» միջոցառումը։ Միացե՛ք այս մեծ տոնակատարությանը, և եկեք միասին ազդարարենք առաջինկուրսեցիների ուսումնական ճամփորդության սկիզբը։
Միջոցառման նպատակն է ծանոթացնել ուսանողներին համալսարանի ընձեռած արտաուսումնական բազմաթիվ հնարավորություններին և օգնել նրանց ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Սա բացառիկ հնարավորություն է հանդիպելու և շփվելու համակուրսեցիների ու այլ ուսանողների, դասախոսների և համալսարանական անձնակազմի հետ։
![](/sites/default/files/styles/full_text/public/2023-09/373355577_680435304004334_5091460792262932905_n.png?itok=MCEF5CKv)
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ «105-ՐԴ ԲԱՐԵՎԸ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«105-րդ ԲԱՐԵՎԸ» տոնակատարության ընթացքում նախատեսվում են հետևյալ միջոցառումները․
1․ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-09/373364241_264227526456687_6086872636707992475_n.png?itok=_PFoAnTK)
ԵՊՀ տարբեր ստորաբաժանումներ կներկայացնեն իրենց գործունեությունը, առաջարկվող հնարավորությունները և կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին։
Հնարավորությունների ցուցահանդեսի ընթացքում՝
- լինելու են հետաքրքիր սիմուլյացիոն խաղեր, վիկտորինաներ և մրցույթներ, արագ դասընթացներ,
- անցկացվելու է ուսանողների և դասախոսների համար նախատեսված քվեսթ,
- ելույթ է ունենալու YSU Band-ը,
- անմիջապես տեղում դուք հնարավորություն կունենաք գրանցվելու և հետագայում մասնակցելու ԵՊՀ ստորաբաժանումների կողմից իրականացվող տարբեր ծրագրերի, մշակութային միջոցառումների ու դասընթացների։
Միջոցառմանը ներկայացված են հետևյալ ստորաբաժանումները՝
- Ուսումնամեթոդական վարչություն,
- Գիտական քաղաքականության վարչություն,
- Շարունակական կրթության կենտրոն,
- Կարիերայի և շրջանավարտների կենտրոն,
- Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն,
- Լ․ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան,
- Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն,
- Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան,
- Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն,
- Ուսանողական խորհուրդ,
- Ուսանողական գիտական ընկերություն,
- Մարտական պատրաստության ակումբ,
- Մարքեթինգի բաժին։
Ամբողջ միջոցառման ընթացքում լինելու են լուսանկարահանման անկյուններ (ֆոտոզոնաներ) և 360 աստիճան պտտվող ձևաչափով վիդեոնկարահանման հատվածներ։ Լիովին անվճար կկարողանաք ֆիքսել համակուրսեցիների հետ ձեր լավագույն ակնթարթները։
2․ ՌԵԿՏՈՐԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-09/rektori_xosk.png?itok=OIUValvE)
Նոր ուսումնական տարվա մեկնարկը և առաջինկուրսեցիների մուտքը համալսարան կողջունի ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
3․ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Օրվա լավագույն ամփոփումն ու բարձր տրամադրությունը կապահովեն «NEMRA» և «By The Way» երաժշտական խմբերը։
ՈՎՔԵ՞Ր ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
- Բոլոր ուսանողները․ միջոցառումը նախատեսված է ոչ միայն առաջինկուրսեցիների, այլև բարձր կուրսերի ուսանողների համար,
- դասախոսները և տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները,
- շրջանավարտները։