"How to do Practical Philosophy?" Course at the YSU Faculty of Philosophy and Psychology
Ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքում կմեկնարկի «Erasmus+ Teaching Staff Mobility Program» ծրագրի շրջանակում կազմակերպվող «How to do Practical Philosophy?» խորագրով դասընթացը:
Դասընթացը վարելու են Լյուվենի կաթոլիկ համալսարանի դասախոս, փ․գ․թ․ Ակսել Գոսիերիեսը և ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դասախոս Լևոն Բաբաջանյանը։
Կիրառական փիլիսոփայության հետազոտության մեթոդներին նվիրված դասընթացի շրջանակում քննարկվելու են այնպիսի հարցեր և խնդիրներ, որոնք վերաբերում են բարոյագիտական հիմնավորումներում փաստերի, հասկացությունների, արժեքների և նորմերի հարաբերակցությանը։
Դասընթացին մասնակցելու են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի, մագիստրատուրայի ուսանողները և ասպիրանտները:
Դասընթացն անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 12-15-ը: