Annual scientific session of graduate students, applicants and professors of YSU Faculty of Law
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Ս.թ. դեկտեմբերի 7-ին և 11-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում կանցկացվի ասպիրանտների, հայցորդների և պրոֆեսորադասախոսական կազմի ամենամյա գիտական նստաշրջանը:
Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների գիտական նստաշրջանի մեկնարկը կտրվի պլենար նիստով, նստաշրջանը կշարունակվի՝ ըստ առանձին մասնագիտացումների՝ հաշվի առնելով զեկուցմամբ հանդես գալու ցանկություն հայտնած ասպիրանտների և հայցորդների մեծ թիվը (շուրջ 40 զեկուցող): Ասպիրանտների և հայցորդների զեկույցները գիտական հոդվածների ձևով, հստակ սահմանված ձևաչափով կտպագրվեն գիտական հոդվածների ժողովածուում։
Պրոֆեսորադասախոսական կազմի հոդվածները կտպագրվեն «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» գիտական հանդեսում։