Opening ceremony of new laboratory at YSU
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, 420 լսարան
Ս․թ․ հունվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 420 լսարանում տեղի կունենա ԵՄ «Էրազմուս+» «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում – GeoTAK» ծրագրի շրջանակում ստեղծված Երկրի հեռազննման լաբորատորիայի բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «GeoTAK» ծրագրի համակարգող, Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Լուիս Ա․ Ռուիզը, Շվեդիայի, Բելգիայի, Սլովենիայի, Ղրղզստանի և Հայաստանի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները։