Presentation of collective monograph "Person and Social Behavior: Short-Term and Long-Term Consequences of COVID-19 in Armenia" at YSU
Hall in YSU building 8
Ս․թ․ մարտի 1-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ 8-րդ մասնաշենքի դահլիճում տեղի կունենա «Անձ և սոցիալական վարք․ COVID-19-ի կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները Հայաստանում» կոլեկտիվ մենագրության շնորհանդեսը։
Շնորհանդեսի ժամանակ հեղինակները կներկայացնեն իրենց կատարված ուսումնասիրության արդյունքները՝ ուրվագծելով համավարակի սոցիալ-հոգեբանական հետևանքները և այլն: Որպես հանրային սպառնալիք՝ համավարակի օրինակով անդրադարձ կկատարվի նաև մեր հասարակության՝ ճգնաժամերին և մարտահրավերներին արձագանքելու առանձնահատկություններին։
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/kHErFRUUhgNfz31Z8