Lecture on "Azerbaijani hatred policy against Armenian identity" at YSU
Reading room at YSU Faculty of History
Ս․թ․ մարտի 1-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընթերցասրահում (318 լսարան) կանցկացվի ընդլայնված գիտական սեմինար-քննարկում։
Սեմինար-քննարկումների շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ի․գ․թ․, «Մարդու իրավունքներ և սոցիալական արդարություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար Արման Թաթոյանը հանդես կգա «Ադրբեջանական թշնամանքի քաղաքականությունը՝ ընդդեմ հայկական ինքնության» թեմայով դասախոսությամբ։
Դասախոսությանը ներկա կլինեն ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք։