International conference "Inclusion through Art" at YSU
Ս.թ. մարտի 6-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում «Կատարողական արվեստի փոխանակում-2» նախագծի շրջանակում կանցկացվի «Ներառումը արվեստի միջոցով» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպվում է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, «ShareMusic & Performing Arts»-ի, «Գլոբալ կամպուս Կովկաս»-ի, «Մարդու իրավունքների գլոբալ կամպուս»-ի և «Right Livelihood»-ի աջակցությամբ։
Հիմնական ելույթներով հանդես կգան «Right Livelihood»-ի դափնեկիր, մարդու իրավունքների ոլորտի մասնագետ Մարտ Ուանդուն և «ShareMusic & Perfromin Arts» -ի գործադիր տնօրեն, ռեժիսոր Նայջել Օսբորնը:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ, փորձագետներ:
Գիտաժողովի ծրագրին հնարավոր է ծանթոանալ այստեղ: