Event dedicated to International Geologists Day at YSU
Ս.թ. ապրիլի 4-ին՝ ժամը 13։30-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա Երկրաբանի միջազգային օրվան նվիրված «Mente et Malleo» միջոցառումը։
Միջոցառման շրջանակում հուշագրեր կկնքվեն Երևանի պետական համալսարանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի և Հայաստանի երկրաբանների միության, Հայաստանի երկրաբանների միության և ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի միջև:
Միջոցառմանը ներկա կլինեն Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հ. Հովհաննիսյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Ս. Քելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ա. Սաղյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խ. Մելիքսեթյանը, Հայաստանի երկրաբանների միության փոխնախագահ Յ. Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանը։
Միջոցառման օրակարգը՝ այստեղ: