Type:
Bachelor
Speciality:
053101.02.6 - Քիմիա
Specialisation:
053101.02.6 - Դեղագործական քիմիա
Qualification awarded:
Քիմիայի բակալավր
Programme academic year:
2022/2023
Mode of study:
Part time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ընդունելությունը կատավում է համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշման ( 26 ապրիլի 2012 թվականի N 597 -Ն)։
Ընդունելության համար դիմորդը հանձնում է ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից՝
«Քիմիա» -պարտադիր
«Կենսաբանություն» կամ «Ֆիզիկա» -կամընտրական

2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է.
· պատրաստելու միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են աշխատել դեղատներում, դեղերի արտադրություններում, դեղերի ոլորտը կարգավորող կառույցներում, մաքսային ծառայության ոլորտում, փորձագիտական կազմակերպություններում, բժշկական, դատաբժշկական, գիտական ու կրթական հաստատություններում և այլ ոլորտներում,
· ուսանողներին տրամադրել հիմնարար գիտելիքներ սահմանելու դեղերի հիմնական խմբերը միջազգային համակարգերի պահանջներին համապատասխան, ինչպես նաև վերլուծելու և գնահատելու օրգան-համակարգերի մակարդակով ազդող դեղերի մեխանիզմների առանձնահատկությունները, կիրառման ոլորտները և կողմնակի էֆեկտները,
· ուսանողներին ուսուցանել և ծանոթացնելու դեղերի ձեռք բերման, որակի հսկման, տեղափոխման, պահպանման, արդյունավետության գնահատման, դեղերի շրջանառության կարգավորման ռազմավարության մշակման և փաստաթղթային ձևակերպման գործընթացներին,
ուսանողներին տրամադրել հիմնարար գիտելիքներ գիտահետազոտական ինստիտուտներում և ֆիրմաներում դեղանյութերի սինթեզի, կառուցվածքի հետազոտման և սերտիֆիկացման, ազդեցության մեխանիզմների ուսումնասիրման, դեղանյութերից նոր դեղաձևերի ստացման հետազոտական և կազմակերպչական գործունեությամբ զբաղվելու համար:

3. Educational outcomes of the programme
- Սահմանել ժամանակակից բնագիտության հիմնական սկզբունքները և հայեցակարգերը, բնապահպանական գլոբալ և լոկալ հիմնախնդիրները, ձևակերպել մաթեմատիկայի ընդհանուր դրույթները:
- Ներկայացնել քիմիական (անօրգանական և օրգանական) միացությունների կառուցվածքը, հատկությունները, անալիզի մեթոդները, դրանց թունաբանական ազդեցության, ինչպես նաև այդ նյութերի հետ աշխատելու անվտանգության կանոնները:
- Ներկայացնելու ֆիզիոլոգիայի և անատոմիայի հիմնական հիմունքները, նկարագրելու օրգանիզմի նյութափոխանակության հիմնական ուղիները, ինչպես նաև ախտաբանական պրոցեսների և ժառանգական հիվանդությունների առաջացման պատճառները ու հետազոտման նորագույն մեթոդները:
- Վերլուծելու և գնահատելու դեղերի ցուցումները, հակացուցումները, կողմնակի ազդեցությունները և դրանց կանխման ուղիները: Հասկանալ թե ինչպես է կատարվում դեղի և դեղաչափի ընտրությունը համաձայն ժամանակակից ռացիոնալ և թիրախային թերապիայի մոտեցումների: Նկարագրելու դեղերի դեղաբանական հատկությունները, կիրառման անհամատեղելիությունը և կենսամատչելիությունը, ներկայացնելու ֆարմակոկինետիկայի, ֆարմակոդինամիկայի, ֆարմակոգենետիկայի, կենսատեխնոլոգիայի և այլ հիմնահարցերը:
- Ձևակերպել դեղաբուսական հումքի ընտրման, մթերման, մշակման, նորմավորման և օգտագործման տեսական ու փորձարարական հիմունքները, լուսաբանել դեղերի դեղատնային և գործարանային արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները և սանիտարահիգենիկ նորմերը: Ձևակերպել դեղաբուսական հումքի ընտրման, մթերման, մշակման, նորմավորման և օգտագործման տեսական ու փորձարարական հիմունքները, լուսաբանել դեղերի դեղատնային և գործարանային արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները և սանիտարահիգենիկ նորմերը:
- Ներկայացնել դեղերի սինթեզի դեղագրքային անալիզի մեթոդները, որակի գնահատման և հսկման նորմերն ու պահանջները:
- Սահմանելու դեղերի շրջանառության տարբեր օղակներում դեղագործական գործունեություն ծավալելու և կազմակերպելու սկզբունքներն ու կառավարման հիմունքները:
- Իրականացնել տարբեր բնույթի քիմիական միացությունների սինթեզներ և կառուցվածքային հետազոտություններ, կանխատեսել քիմիական փոխարկումների մեխանիզմները, նրանց թունաբանական ազդեցությունները և կանխարգելման ուղիները:
- Լուսաբանելու ժամանակակից կենսաբանության, բուսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաբժշկագիտության հիմունքները և նվաճումները, ինչպես նաև կիրառական ոլորտները: Ներկայացնելու օրգանիզմի և օրգան-համակարգերի կառուցվածքային առանձնահատկությունները և դրանց կարգավորման մեխանիզմները: Տարբերակել մանրէների հիմնական խմբերը և լուսաբանել դրանց դերը բնության մեջ ու մարդու կյանքում:
- Աշխատել դեղագործության ոլորոտում տեղեկատվական աղբյուրների և անընդհատ նորացվող դեղերի հետ, բացահայտել դրանց ֆարմակոկինետիկական և ֆարմակոգենետիկական առանձնահատկությունները:
- Ճանաչել, հավաքել, մշակել և պահպանել դեղաբուսահումքը, վերլուծել դեղերի դեղատնային և գործարանային արտադրության պահանջները, գործող տեխնոլոգիաների առավելություններն ու թերությունները, շրջակա միջավայրի պահպանման և արտադրության սանիտարահիգենիկ պայմանների ապահովման միջոցները:
- Իրականացնելու դեղատնային գործունեության կազմակերպման, դեղագործական լոգիստիկայի, դեղերի պահպանման և տեղափոխման, դեղատանը դեղերի և դեղանյութերի քանակական հաշվառման, դեղերի ներդեղատնային հսկման, դեղատոմսերի դեղագործական փորձաքննության, դեղատնից դեղերի բացթողման և դեղագործական հոգածության աշխատանքներ:
- Լուսաբանել դեղերի հիմնական դասերի ստացման եղանակները, ֆարմանալիզի ժամանակակից պահանջներն ու մոտեցումները, դեղերի կառուցվածքային առանձնահատկությունները, կանխատեսել դրանց կենսաբանական ակտիվությունը և դերը դեղաբանության մեջ, իրականացնել ակտիվ բաղադրիչների քանակական և որակական որոշում:
- Աշխատել թիմում, պատրաստելու զեկուցումներ և հաշվետվություններ, ընդհանրացնել հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին:
- Օգտվել դեղագործությանը վերաբերվող տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ինտերնետ, էլեկտրոնային գրադարաններ, գովազդային նյութեր, տեղեկագրեր, գիտական հոդվածներ, հաշվետվություններ), վերլուծել նոր տեղեկատվությունները, հասկանալ ժամանակակից բժշկագիտական գրականության տվյալները և կիրառել այն գործնականում:
- Մայրենի և որևէ օտար լեզվով մասնագիտական բնույթի տեղեկատվություն քաղել տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իրականացնել մասնագիտական բնույթի հաղորդակցում:
- Պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը դեղագործության ոլորտի տարբեր գործառույթների իրականացման ժամանակ:
- Տեղեկացնել սպառողներին դեղերի հիմնական բնութագրերի և որոշակի խմբին պատկանելիության մասին, համաձայն դեղերի միջազգային համակարգերի պահանջների:
4. Assessment methods
. գրավոր և բանավոր ընթացիկ քննություններ
. գրավոր և բանավոր ընթացիկ ստուգումներ
. եզրափակիչ բանավոր քննություններ,
. առանց ընթացիկ գնահատման բանավոր քննություններ
. ինքնուրույն աշխատանքներ
. զեկուցումներ,
. ռեֆերատներ

5. Graduates future career opportunities
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող հետևյալ կառույցներում`
1) Դեղարտադրող գործարաններ
2) Հանրային և հիվանդանոցային դեղատներ,
3) Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մարմիններ և կառույցներ (ՀՀ առողջապահության նախարարություն, Առողջապահության պետական մարմին, Դեղերի փորձագիտական կենտրոն և այլն),
4) Դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ,
5) Արտասահմանյան դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններ,
6) Գիտահետազոտական և կրթական հաստատություններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են «Ֆարմացիա» մասնագիտությամբ շարունակել իրենց ուսումը ինչպես ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայում, այնպես էլ ԵՊԲՀ-ի և ՀՀ ԳԱԱ տարբեր մասնագիտական ինստիտուտների մագիստրատուրաներում, Ամերիկյան համալսարանում և այլն:

6. Resources and forms to support learning
Ծրագրով սահմանված կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը նպաստում են Ֆարմացիայի ինստիտուտի կազմում գործող երեք մասնագիտական ամբիոնները՝ «Կենսաբժշկագիտության», «Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման» և «Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի», որոնք հագեցած են
դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով կահավորված ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի, և այլն) և աշխատասենյակներով:
Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիտակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նաև հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ:
Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները կարող են ձեռք բերել ԵՊՀ գրադարանից և Ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:

7. Educational standards or programme benchmarks used for programme development
· ՌԴ Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի բժշկության ինստիտուտի «Ֆարմացիա» մասնագիտության ուսումնական ծրագիր
· ՌԴ Սանկտ Պետերբուրգի պետական Քիմիադեղագործական ակադեմիայի դեղագիտական ֆակուլտետի ուսումնական ծրագիր
· ՌԴ Պյատիգորսկի պետական դեղագիտական ակադեմիայի դեղագիտական ֆակուլտետի ուսումնական ծրագիր
· ՌԴ Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի ուսումնական ծրագիր
· ՌԴ Մոսկվայի պետական համալսարանի ֆունդամենտալ բժշկության ֆակուլտետի ուսումնական ծրագիր
· Չեխիայի Հանրապետության Պրահայի «Չարլսի համալսարանի» ֆարմացիայի ֆակուլտետի ուսումնական ծրագիր:

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Մասնագիտական մանկավարժական գիտելիքների և հմտություննների լիարժեք տիրապետում (ըստ հաստատված առարկայական ծրագրի), առարկայի կոնցեպտուալ հիմքերի գիտակցում, նյութի պարզ և հասկանալի մատուցում, դասավանդման գործընթացում նորարական և ինտերակտիվ մեթոդների կիրառում,
· ուսանողների հետ հաղորդակցման ունակություն, նրանց մոտ մասնագիտական հմտությունների, վերլուծական մտածողության և ինքնուրույնության զարգացում,
· առարկայական ծրագրեր, հավելյալ օժանդակ նյութեր մշակելու հմտություններ և ըստ ուսումնական գործընթացի ժամանակացույցի դրանք իրականացնելու պատասխանատվություն:
Հետազոտական
· Ֆարմացիայի և դրան հարակից ոլորտներում հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ (տպագրված հոդվածներ, միջազգային գիտաժողովներում զեկույցներ, դրամաշնորհներ),
· հետազոտական մեթոդների իմացություն, գիտական նորույթների վերաբերյալ ինֆորմացիայի հավաքում և վերլուծում, հետազոտական աշխատանքի արդյունքի և արդիականության կանխատեսում, ստացված արդյունքների օգտագործում ուսումնական պրոցեսում, ուսանողների ներգրավում գիտահետազոտական աշխատանքներում,
· ֆարմացիայի և դրան հարակից մասնագիտական ոլորտներում ավարտական աշխատանքներ, մագիստրոսական թեզեր, ուսանողական գիտական աշխատանքներ, ատենախոսական աշխատանքներ ղեկավարելու կարողություններ:
Հաղորդակցման
· հայերեն լեզվի գերազանց իմացություն, հստակ բանավոր և գրավոր խոսք, առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում (անգլերենի A2 կամ B1 մակարդակին համապատասխան),
· թիմում աշխատելու, որոշումներ կայացնելու կարողություններ, նախագծեր, ծրագրեր, մշակելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հաղորդակցման տարբեր իրավիճակներում համապատասխան որոշումներ կայացնելու ունակություն:
ՏՀՏ կիրառություն
· Դեղագործության ոլորտին վերաբերող տեղեկատվական տարբեր աղբյուրներից օգտվելու հմտություններ (ինտերնետ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ), դրանք գիտական աշխատանքում, դասընթացներում կիրառելու ունակություն,
· ՏՀՏ-ների համակողմանի կիրառում՝ գիտական հետազոտություն կատարելու և նոր գիտելիքներ ստեղծելու համար:
Այլ կարողություններ
· Էթիկայի նորմերի կրող, մարդասիրություն դրսևորող, ինքնակատարելագործման ձգտող, ազգային մշակույթի, համամարդկային արժեքների պահպանող,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
· Իրազեկվածություն ֆարմացիայի արդի հիմնախնդիրներին, ձեռքբերումներին, նորագույն մոտեցումներին, առղջապահության և կրթության ոլորտներում ներդվող ծրագրերին,
· համագործակցություն օտարերկրյա բուհերի «Ֆարմացիա» և հարակից մասնագիտական ստորաբաժանումների պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ (համատեղ գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր),
· ֆարմացիայի ոլորտում նոր գաղափարների, մտահղացումների գեներացում՝ հետազոտական աշխատանքներ իրականացնելու և դրանց ներդնելու, ինչպես նաև նոր համագործակցություներ հաստատելու ուղղությամբ,
· մասնագիտական գործունեության ոլորտում օգտագործվող մեթոդների իմացություն, ժամանակակից սարքավորումների և գործիքների լիարժեք օգտագործելու, ձեռք բերած ինֆորմացիայի անալիզի, եզրահանգման և մեկնաբանության հմտություն,,
· լաբորատորիաներում աշխատելու անվտանգության կանոնների պահպանում ու ուսանողներին իրազեկում:
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Դեղագիտության կամ հարակից ոլորտներում գիտական աստիճանի առկայություն (գիտ. թեկնածու, դոկտոր և այլն) կամ դասավանդման փորձի բացակայության դեպքում՝ դեղարտադրության, դեղագործական գործունեության կազմակերպման ոլորտում առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ:
Մանկավարժական փորձ
· առնվազն 2 տարվա մանկավարժական փորձ (ասպիրանտական տարիներին հատկացված դասաժամեր կամ լաբորատոր աշխատանքների դասավանդման) կամ առնվազն 3 տարվա պասիվ պրակտիկ գործունեություն,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
դեղարտադրության, դեղագործական գործունեության կազմակերպման ոլորտում, գիտահետազոտական ինստիտուտներում և գիտաուսումնական հաստատություններում առնվազն 3 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ