Type:
Bachelor
Speciality:
056801.01.6 - Մեխանիկա
Specialisation:
056801.01.6 - Մեխանիկա
Qualification awarded:
Մեխանիկայի բակալավր
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»,
ՀՀ կառավարության որոշում (04.04.2022 թ. N 476 -Ն):
Ընդունելության քննություններն են`
Մաթեմատիկա (գրավոր)
Ֆիզիկա կամ անգլերեն (գրավոր)
Հայոց լեզու (գրավոր, ոչ մրցութային)
ՀՀ կառավարության որոշում (04.04.2022 թ. N 476 -Ն):
Ընդունելության քննություններն են`
Մաթեմատիկա (գրավոր)
Ֆիզիկա կամ անգլերեն (գրավոր)
Հայոց լեզու (գրավոր, ոչ մրցութային)
2. Programme Objectives
·ուսանողներին տրամադրել հիմնարար և համակողմանի գիտելիքներ մեխանիկայի և մաթեմատիկայի տեսական և կիրառական բնագավառներից, ծանոթացնել ծրագրավորման արդի լեզուներին, տեխնոլոգիաներին, տրամադրել գիտելիքներ հաշվողական մաթեմատիկայի ժամանակակից մեթոդներից,
·բակալավրիատի շրջանավարտներին, ստացած գիտելիքների հիման վրա, լիարժեք մասնագիտական աշխատանքի հնարավորություն տալ գիտատեխնիկական, ճարտարագիտական, նախագծային և տեղեկատվական ոլորտի հաստատություններում, նրանց մոտ ձևավորել ունակություններ կրթությունը մագիստրոսական ծրագրերում շարունակելու համար,
շրջանավարտների մոտ ձևավորել տեսական և կիրառական մեխանիկա, մաթեմատիկա դասավանդելու ունակություններ հանրակրթական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում՝ հաճախելով լրացուցիչ մանկավարժական դասընթացներին։

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել տեսական և կիրառական մեխանիկայի հիմնադրույթները
- ներկայացնել հոծ միջավայրի մեխանիկայի հիմնական դրույթները
- ներկայացնել օպտիմիզացիայի, օպտիմալ նախագծման մեթոդների հիմնական դրույթները
- ներկայացնել համակարգերի ղեկավարման (կառավարման) հիմնական դրույթները
- ներկայացնել մեխանիկական համակարգերի շարժման կայունության և օպտիմալ կայունացման հիմնադրույթները
- ներկայացնել մաթեմատիկական առարկաների՝ մաթեմատիկական անալիզ, դիֆերենցիալ հավասարումներ և այլն, հիմնական դրույթներն ու ինժեներական մաթեմատիկայի մեթոդները
- ներկայացնել ծրագրավորման լեզուների և տեխնոլոգիաների արդի հիմնադրույթները և մեթոդները
- ներկայացնել պինդ մարմնի մեխանիկայի մաթեմատիկական տեսության հիմնական դրույթները
- Գործնական մասնագիտական կարողություններ
- օգտվել գիտական գրականությունից, դիտարկել տեսական և կիրառական մեխանիկայի խնդիրներ, մշակել մաթեմատիկական մեթոդներ և կիրառել մեխանիկայի, ճարտարագիտության և հարակից բնագավառների խնդիրների լուծման համար
- կառուցել մաթեմատիկական մոդելներ տարբեր բնագավառներում առաջացող խնդիրների համար, հետազոտել և առաջարկել լուծումներ
- կատարել մասնագիտական ոլորտին առնչվող տվյալների վերլուծություն, մեկնաբանություն և ներկայացնել եզրահանգումներ
- կառուցել արդյունավետ ալգորիթմներ ծրագրավորման գործիքների օգնությամբ զանազան արդիական խնդիրներ լուծելու համար
- օգտագործել ծրագրավորման փաթեթներ մեխանիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրների լուծման համար
- կիրառել ծրագրավորման ժամանակակից մեթոդներ կիրառական մեխանիկայի խնդիրների հետազոտման և նախագծային աշխատանքի կատարման համար
- դասավանդել տեսական և կիրառական մեխանիկա, մաթեմատիկա հանրակրթական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- оգտվել գիտական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն) անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար
- վերլուծել տեղեկատվությունը տարբեր խնդիրների վերաբերյալ և առաջադրել դրանց լուծման տարբերակները
- դիտարկել առկա մասնագիտական խնդիրները, գնահատել լուծման համար անհրաժեշտ հնարավորությունները և հետևություններ անել, մասնակցել մասնագիտական քննարկումների, հիմնավորել և ներկայացնել տեսակետ
- աշխատել գիտության, տեխնիկայի և տնտեսության տարբեր բնագավառներում, որտեղ պահանջվում են ռացիոնալ մտածողություն և վերլուծելու ունակություն
- կատարել թիմային աշխատանք՝ լինելով բազմակողմանի զարգացած, հետազոտական ընդունակություններով և արդի մարտահրավերները հաղթահարելուն պատրաստ քաղաքացի
4. Assessment methods
Դասընթացների գնահատումը կատարվում է ըստ ԵՊՀ «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի» հաստատված 07.ապրիլի 2022թ։
Ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. Դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (երկու ընթացիկ քննություն),
2. Դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. Ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. Ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. Դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. Ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Կրթական ծրագրի դասընթացի գնահատման բաղադրիչները և վերջնական գնահատականում յուրաքանչյուր բաղադրիչի կշիռը որոշում է դասախոսը՝ համաձայնեցնելով ամբիոնի և ծրագրի ղեկավարի հետ։
Նկատի ունենալով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալը, պարապմունքի ձևը, դասավանդման մեթոդները, նաև հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային

5. Graduates future career opportunities
Շրջանավարտները կարող են աշխատել.
- մեխանիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և դրանց կիրառությամբ տարբեր բնագավառների գիտահետազոտական և գիտատեխնոլոգիական ինստիտուտներում,
- ճարտարագիտական և նախագծային, համակարգերի և պրոցեսների ավտոմատ կառավարման, ղեկավարման խնդիրներով զբաղվող արտադրական հաստատություններում և կենտրոններում,
- հանրակրթական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում,
- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում` էլեկտրոնային նախագծման ավտոմատացում և ծրագրային ապահովման սպասարկում (հիմնականում համակարգերի մոդելավորման մասնագետներ):

6. Resources and forms to support learning
Տպագիր, էլեկտրոնային և համացանցային գրականություն, համակարգչային սենյակներ, խորհրդատվություն, սեմինարներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Հիմք են ընդունվել ՀՀ կառավարության հաստատած
1. Որակավորումների ազգային շրջանակի բնութագրիչները
2. «Մաթեմատիկա» ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերը:
Օգտագործվել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Դոնի Ռոստովի Հարավ- Դաշնային համալսարանների մեխանիկայի և մաթեմատիկայի, կիրառական մաթեմատիկա և պրոցեսների ղեկավարում, համակարգչային գիտությունների ֆակուլտետների, եվրոպական առաջատար համալսարանների և International Centre for Mechanical Sciences (Իտալիա) միջազգային կենտրոնի բակալավրիատի մեխանիկայի կրթական ծրագրերը։

8. Requirements for the academic staff
Դասախոսական կազմում ընդգրկված կլինեն գիտնական դասախոսներ, ովքեր տիրապետում են ծրագրի շրջանակներում գիտատեխնիկական նորություններին և ունեն դասավանդման փորձ և նորարարական մոտեցումներ:
Ծրագիրն իրականացնող դասախոսներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
1. Ընդհանրական կարողություններ.
- դասընթացի ծրագիր կազմելու հմտություն,
- դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն,
- հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն,
- գիտելիքները ուսանողներին հիմնարար փոխանցելու կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ.
տեսական և կիրառական մեխանիկայի, հոծ միջավայրի մեխանիկայի և կիրառությունների, ղեկավարման տեսության, օպտիմիզացիայի կամ մեխանիկայի այլ կիրառությունների, մաթեմատիկայի, հաշվողական մաթեմատիկայի, ծրագրավորման և տեղեկատվական արդի տեխնոլոգիաների հմուտ մասնագետներ:
3. Ընդհանուր պահանջներ.
- գիտական աստիճան և/կամ կոչում ֆիզիկամաթեմատիկական կամ տեխնիկական մասնագիտություններով,
- գիտական հոդվածների հեղինակ,
- մասնագիտական դասընթացների դասավանդման փորձ:

9. Additional information about the programme
Ծրագրի ավարտին շրջանավարտը մեխանիկայի և մաթեմատիկայի հիմնական գիտելիքների հետ միասին կտիրապետի նաև հաշվողական մաթեմատիկայի ժամանակակից մեթոդներին և ինժեներիայում կիրառվող մաթեմատիկական մեթոդներին, ծրագրավորման արդի լեզուներին և տեխնոլոգիաներին և կարող է աշխատել այս բնագավառում: