Mechanics and Applied Mathematics
Master's programme
Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա
Ընդունելությունը կատարվում է ԵՊՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի հիման վրա:
Ծրագրի ընդունելության չափանիշները.
- մեխանիկայի, մաթեմատիկայի կամ հարակից բնագիտական մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ։
«Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է։
Ծրագրի շրջանավարտները ստանում են մագիստրոսի որակավորում։
Ծրագրի նպատակն է.
- պատրաստել մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի մասնագետներ՝ ունակ վարելու մասնագիտական, գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեություն,
- զարգացնել ուսանողների մասնագիտական ունակությունը մեխանիկայի, կիրառական և հաշվողական մաթեմատիկայի, շարժման ղեկավարման և կայունության ուսումնասիրման բնագավառներում,
- զարգացնել ուսանողների՝ մասնագիտության տեսական հիմունքների և ֆիզիկամեխանիկական խնդիրների մաթեմատիկական մոդելավորման սկզբունքների իմացությունը։
Շրջանավարտների աշխատանքային հեռանկարը
«Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել մեխանիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և հարակից բնագավառների գիտահետազոտական ինստիտուտներում և կենտրոններում, նախագծային, ճարտարագիտական, ղեկավարման խնդիրներով զբաղվող հաստատություններում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Շրջանավարտները հնարավորություն ունեն՝
- ուսումը շարունակելու ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի և այլ համալսարանների ասպիրանտուրայում,
- գիտական աշխատանք կատարելու համալսարաններում, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում և հետազոտական, ճարտարագիտական այլ կենտրոններում։
Մագիստրոսները կարող են դասավանդել համալսարաններում, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Contacts
(+374 91) 500 770, (+374 60) 710 379, (+374 60) 710 381
samjilavyan@ysu.am