Telecommunications
Master's programme
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի» պահանջների։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է ուսումնառության ընթացքում ուսանողներին տալ հեռահաղորդակցության ոլորտին վերաբերող հիմնարար տեսական գիտելիքներ և ժամանակակից կիրառական հմտություններ՝ պատրաստելով հեռահաղորդակցության բնագավառի որակյալ կադրեր (ինժեներ-հետազոտողներ)։
Առավելությունները
«Հեռահաղորդակցություն» մագիստրոսական կրթական ծրագիրը համատեղում է ոլորտին առնչվող խոր և հիմնարար տեսական գիտելիքները և կիրառական հմտությունները՝ ձևավորելով մրցունակ ինժեներ-հետազոտողներ առավել լայն աշխատաշուկայի համար (գիտական կազմակերպություններ, ՏՏ ոլորտի ձեռնարկություններ, պետական նշանակության հիմնարկներ և այլն)։
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ բուհերում և արտերկրի համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում և ձեռնարկություններում, տեղեկատվության մշակման և հաղորդման, տեխնոլոգիաների նախագծման, ավտոմատացման, շահագործման, տեղեկատվության անվտանգության ոլորտներին առնչվող ձեռնարկություններում (Ucom, Team Telecom, Viva-MTS, National Instruments և ՀՀ ՏՏ ոլորտի այլ ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում, R&D բաժիններում), ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո՝ տեղեկատվության անվտանգություն պահանջող ընկերություններում (բանկային համակարգ, առցանց ծառայություններ մատուցող կազմակերպություններ և այլն):
Contacts
hharoyan@ysu.am