Type:
Master
Speciality:
055102.04.7 - Ռադիոֆիզիկա
Specialisation:
055102.04.7 - Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում
Qualification awarded:
Ֆիզիկայի մագիստրոս
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» ծրագրով մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվում է ըստ ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգի՝ հաստատված ԵՊՀ գիտական խորհրդի 2022 թ. մայիսի 26-ի նիստի № 9/2 որոշմամբ:
2. Programme Objectives
· պատրաստել ռադիոֆիզիկական երևույթների և էլեկտրոնային հեռահաղորդակցական սարքերի համակարգչային մոդելավորման և նմանակման ժամանակակից մեթոդներին տիրապետող որակյալ կադրեր՝ ունակ ներդնելու իրենց գիտելիքները հիմնարար և կիրառական ոլորտներում,
· ուսանողներին տրամադրել գիտելիք և հմտություններ ռադիոֆիզիկական խնդիրների համակարգչային մեդելավորման և նախագծման սկզբունքների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ,
ուսանողների մեջ զարգացնել մասնագիտական ամբողջական նախագծերի իրականացման հմտություններ:

3. Educational outcomes of the programme
- տարբերակել և համակարգել ԳԲՀ տիրույթի հիմնական հաճախային տիրույթներն ու կիրառելիության սահմանները և դրանց նշանակությունը քաղաքացիական և ռազմական նպատակների տեսանկյունից,
- ձևակերպել ենթամիլիմետրային, տերահերցային և օպտիկական տիրույթներում էլեկտրամագնիսական ալիքների գեներացման, տարածման և դետեկտման առանձնահատկությունները, հիմնախնդիրները, մատնանշել դրանց լուծման ուղիները,
- ներկայացնել հիմնական կոմպոզիտային և անիզոտրոպ հաղորդականությամբ նյութերի տեսակներն ու առանձնահատկությունները միկրոալիքային և ՏՀց տիրույթներում և նրանցում ընթացող ֆիզիկական ու քիմիական երևույթների առանձնահատկությունները,
- լուսաբանել նյութի հետ սպեկտրի մետրային, սանտիմետրային և միլիմետրային տիրույթներում էլեկտրամագնիսական ալիքների փոխազդեցության առանձնահատկությունները և գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում դրանց կիրառման հնարավորությունները,
- բացատրել տարբեր նյութերի կողմից ռադիոալիքների կլանման և ճառագայթման մեխանիզմները և առանձնահատկությունները, ռադիոտիրույթի աղբյուրների (գեներատորներ, ճառագայթիչ անտենաներ, ռեզոնատորներ և այլն), և ընդունիչների (դիոդներ, ընդունիչ անտենաներ, ալիքատարներ և այլն) գործողության սկզբունքները, տարբեր ալիքի երկարության մազերների և ֆոտոընդունիչների աշխատանքի սկզբունքը և առանձնահատկությունները,
- ներկայացնել կապի ժամանակակից համակարգերում օգտագործվող և նախատեսվող արձանագրությունները և ալգորիթմները,
- դասակարգել ինֆորմացիայի մշակման և հաղորդման տեսական հիմունքները, կոդավորման և մոդուլման եղանակները,
- սահմանել նանոմասշտաբներում ընթացող էլեկտրամագնիսական, միկրոմեխանիկական և օպտիկական երևույթները, տեխնոլոգիական սահմանափակումները և մեխանիզմները
- աշխատել գիտության, արտադրության, անվտանգության ու ռազմական ոլորտներում կիրառվող ռադիոհաճախային և տերահերցային տիրույթներում հեռազննումն ու հեռակառավարումն իրականացնող սարքերի հետ՝ գիտենալով դրանց գործողության սկզբունքները,
- ներդնել ռադիոֆիզիկական խնդիրների համակարգչային նմանակման մոդելները՝ օգտագործելով ժամանակակից համակարգչային փաթեթները,
- կիրառել համակարգչային մոդելավորման և նմանակման ծրագրային փաթեթները ԳԲՀ տիրույթի սարքերի արդիական հանգույցների (ալիքատարներ, ռեզոնատորներ, ֆիլտրեր և այլն) նախագծման և պահանջվող պարամետրերի ապահովման հարցերում,
- իրականացնել նախագծային սարքերում փոխհամաձայնության և համատեղելիության գնահատում,
- համադրել էլեկտրամագնիսական ալիքների տարածման առանձնահատկությունները ռադիոտիրույթում, բարելավել ռադիոընդունիչների, ճառագայթիչների հիմնական պարամետրերը հեռազննման և հեռակառավարման համակարգերի առանձին հանգույցներում,
- օգտագործել նանոմասշտաբային համակարգերի էլեկտրամագնիսական, միկրոմեխանիկական և օպտիկական հատկությունները էլեկտրաֆիզիկական, էլեկտրաքիմիական, կենսաբանական գործընթացներում տեխնոլոգիական բնույթի սահմանափակումների գնահատման և նոր մեխանիզմների մոդելավորման համար
- օգտվելով տեղեկատվական ժամանակակից աղբյուրներից (տպագիր և առցանց գրականություն)՝ դասակարգել և վերլուծել տեղեկատվություն՝ գործնական խնդիրներ ձևակերպելու և գործնական լուծումներ առաջարկելու համար,
- վերլուծել և ներկայացնել գիտական հետազոտությունների արդյունքները, պատրաստել զեկուցումներ և վարել գիտական սեմինարներ,
- հաջողությամբ ինտեգրվել և աշխատել գիտահետազոտական խմբերում, ինչպես նաև ղեկավարել գիտաարտադրական միավորումներ,
- ուղղորդվել մասնագիտական էթիկայի կանոններով
4. Assessment methods
Գնահատումն իրականացվում է ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի: Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակից գնահատումով
2. առանց եզրափակիչ գնահատման
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման
4. ստուգարքային:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման, ուսումնառության ձևերից ու ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը: Գնահատումների և քննությունների անցկացման ձևերը նշվում են տվյալ կրթական ծրագրի մասնագրում՝ դասընթացի համառոտագրում:

5. Graduates future career opportunities
«Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, Ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտներում, ՀՀ ՏՏ ոլորտի, ինչպես նաև սարքերի նախագծման ձեռնարկություններում և այդ ոլորտների արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում:
6. Resources and forms to support learning
Ուսանողներին հասանելի են տպագիր դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, էլեկտրոնային դասախոսություններ, համացանցային նյութեր:
Դասավանդման ձևերը՝ սովորական լսարանային և էլեկտրոնային գրատախտակների օգնությամբ, լաբորատոր սարքավորումնեով, ինչպես նաև ինտերակտիվ (ներառյալ առցանց) դասավանդման տարբերակներ:
Դասավանդման ձևերը՝ սովորական լսարանային և էլեկտրոնային գրատախտակների օգնությամբ, լաբորատոր սարքավորումնեով, ինչպես նաև ինտերակտիվ (ներառյալ առցանց) դասավանդման տարբերակներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Կրթական ծրագիրը կազմելիս համեմատվել և հաշվի են առնվել արտասահմանյան (“Simulation and modeling of natural processes”, Geneva University: , “Electrical and computer engineering”, University of Washington: , “Computer science”, Harvard University: , “Electrical Engineering and Computer Science”, Massachusetts Institute of Technology: մագիստրոսական ծրագրերի նմանատիպ կրթական չափորոշիչները և առարկայական հենանիշերը:
8. Requirements for the academic staff
1. Ընդհանուր կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· ուսանողակենտրոն կրթամեթոդական դասավանդման կարողություն,
· դասավանդման ինտերակտիվ և նորարական մեթոդների մշակման և կիրառման կարողություն:
Հետազոտական
· հետազոտության մեթոդաբանության քանակական և որակական իմացություն,
· հետազոտական նախագծեր մշակելու, իրականացնելու և ղեկավարելու կարողություն:
ՏՏ կիրառություն
· բազային, համակարգչային հմտություններ,
· ինտերակտիվ և հեռավար դասանցկացման հմտություններ:
2. Մասնագիտական կարողություններ
· գիտության և տեխնոլոգիական զարգացման ժամանակակից միտումների համատեքստում բնագավառի զարգացման հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու կարողություն,
· համակարգչային մոդելավորման, սարքերի ծրագրավորման և նյութագիտության արդի հիմնախնդիրների և ժամանակակից միտումների մասին գիտելիքներ,
· հասնագիտական բնագավառի մեթոդական և կիրառական բնույթի խնդիրների ուսումնասիրման կարողություն:
3. Ընդհանուր պահանջներ
· գիտական աստիճան և/կամ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում ֆիզիկայի կամ հարակից ոլորտում,
· վերջին 5 տարում առնվազն մեկ գիտական և/կամ մեթոդական հրատարակության առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն մեկ մասնակցություն միջազգային գիտաժողովների և/կամ աշխատաժողովների,
վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումներին և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:

9. Additional information about the programme