Radiophysics and Computer Technology
Bachelor's degree programme
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) կարգի։
Դիմորդն ընդունելության քննություններ է հանձնում «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ռադիոֆիզիկայի բնագավառի որակյալ մասնագետներ:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու Երևանի պետական համալսարանում, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, Ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտներում, ՀՀ ՏՏ և կապի ոլորտի, սարքերի նախագծման ձեռնարկություններում, ինչպես նաև ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների գրեթե բոլոր մասնաճյուղերում (Սինոփսիս Արմենիա,Նեյշնլ Ինսթրումենթս և այլն):