Type:
Bachelor
Speciality:
023201.12.6 - Լեզվաբանություն
Specialisation:
023201.12.6 - Անգլերեն, իսպաներեն և հաղորդակցություն
Qualification awarded:
Բակալավր
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կրթություն կամ դրան համարժեք որակավորում.
· Միջնակարգ կրթություն կամ դրան համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա:
Ընդունելությունը կատարվում է բուհերի ընդունելության կանոնակարգի համաձայն:

2. Programme Objectives
· ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ իսպաներեն և անգլերեն լեզուներին առնչվող բանասիրական, թարգմանաբանական, երկրագիտական և այլ հարակից գիտակարգերի վերաբերյալ,
· պատրաստել իսպաներեն և անգլերեն գործնական հաղորդակցության ոլորտի բարձրակարգ և մրցունակ մասնագետներ,
· ապահովել միջմշակութային, գործարար, համացանցային, զբոսաշրջային և հաղորդակցության այլ ոլորտներում գործածվող իսպաներենի և անգլերենի հենքային գիտելիքների ուսուցումը, որը հնարավորություն կընձեռի արդի աշխատաշուկայում երկլեզու լայն գործունեություն ծավալել։
3. Educational outcomes of the programme
- ներկայացնելու և քննարկելու անգլերենի և իսպաներենի բառագիտության ու ոճագիտության, հաղորդակցական քերականության, թարգմանության տեսության և պրակտիկայի և այլ հարակից գիտակարգերի հիմնարար հասկացություններն ու խնդիրները,
- ներկայացնելու հաղորդակցության տեսության հիմնախնդիրները, հաղորդակցության տիպերն ու եղանակները, հաղորդակցության խոսքային և ոչ խոսքային միջոցները,
- ներկայացնելու երկրագիտական բազմակողմանի գիտելիքներ անգլախոս և իսպանախոս երկրների քաղաքակրթության, պատմության, մշակույթի, գրականության և այլ բնագավառների վերաբերյալ՝ համեմատելով դրանք հայ ժողովրդի պատմամշակութային իրողությունների հետ,
- նկարագրելու հաղորդակցման տարբեր ոլորտներում անգլերենի և իսպաներենի գործածության բառիմաստային, քերականական-ձևաբանական և ոճական հիմնական առանձնահատկությունները:
- իրականացնելու համապատասխան խոսքային ռազմավարություն անգլիալեզու և իսպանալեզու միջավայրում` հաղթահարելով հաղորդակցության ընթացքում ծագող լեզվամշակութային, միջանձնային և այլ խնդիրներ,
- կատարելու տարբեր տեքստերի անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանություններ` վեր հանելով տարաբնույթ տեքստերի լեզվամշակութային առանձնահատկությունները,
- կատարելու տարբեր տեքստերի իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն թարգմանություններ` վեր հանելով տարաբնույթ տեքստերի լեզվամշակութային առանձնահատկությունները,
- կատարելու լեզվական նյութի անգլերեն-հայերեն, ինչպես նաև իսպաներեն- հայերեն զուգադրական-համեմատական քննություն,
- մեկնաբանելու հասարակական-քաղաքական, հրապարակախոսական-լրագրային, համացանցային հաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտներում գործածվող անգլերենի և իսպաներենի առանձնահատկությունները:
- կատարելու գիտահետազոտական փոքր աշխատանք անգլիագիտության և իսպանագիտության ոլորտներում՝ հայերենի հետ զուգադրությամբ,
- քննադատաբար վերլուծելու մասնագիտական տեղեկատվությունը՝ առաջադրելով նոր խնդիրներ, նպատակներ և համապատասխան մեթոդաբանություն,
- կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները պրակտիկայում, ստեղծագործաբար զարգացնելու և առաջադրելու նորերը,
- վերլուծելու հաղորդակցության ընթացքում ծագող խնդիրները` առաջադրելով դրանց լուծման անհրաժեշտ եղանակներն ու ուղիները:
4. Assessment methods
Դասընթացները գնահատվում են ըստ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի՝ հաստատված ԵՊՀ գիտական խորհրդի 2022 թ. ապրիլի 7-ի թիվ 8 նիստում:
Դասընթացները ըստ գնահատման ձևի բաժանվում են՝
ա) Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում(ներ) և եզրափակիչ քննություն, ինչպես նաև հաշվի է առնվում ուսանողի մասնակցությունը:
բ) Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
գ) Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգումներ, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը:
դ) Ստուգարքային դասընթաց:

5. Graduates future career opportunities
Բակալավրի նշված ծրագրի շրջանավարտները իրենց մասնագիտությամբ կարող են աշխատել հետևյալ պետական և ոչ պետական հաստատություններում՝
· ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և այլ նախարարություններում,
· ՄԱԿ-ի գրասենյակում,
· դեսպանատներում, հյուպատոսություններում, միջազգային այլ կառույցներում,
· ՀՀ բանկերում,
· նոտարական գրասենյակներում,
· մասնավոր ընկերություններում,
· տուրիստական կազմակերպություններում,
· միջնակարգ ու մասնավոր ուսումնական հաստատություններում,
· գործարար և ինովացիոն տեխնոլոգիաների հաղորդակցության տարբեր ոլորտներում և այլն:
Ծրագրի շրջանավարտները կարող են իրենց ուսումը շարունակել ԵՊՀ, ինչպես նաև ուսումնական այլ հաստատությունների մագիստրատուրայում։

6. Resources and forms to support learning
Ծրագիրն իրագործելու նպատակով ուսանողների համար հասանելի են ուսումնառության տարբեր ռեսուրսներ (հարուստ մասնագիտական գրականություն, էլեկտրոնային, համացանցային, տեսաձայնային տարբեր ռեսուրսներ): Ծրագրի հաջող իրականացման համար կարևորվում են դասավանդման և ուսումնառության նորարարական եղանակները՝ հաղորդակցական, ինտերակտիվ մեթոդները և այլն:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ծրագիրը մշակվել է «ՀՀ որակավորումների ազգային շրջանակը» (հաստատված ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N 714-Ն որոշմամբ) և ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ոլորտային շրջանակները (հաստատված ԿԳՄՍ նախարարության կողմից՝ 2022/2023 թթ-ին) չափորոշիչ փաստաթղթերի պահանջներին և դրույթներին համապատասխան:
Օտարերկրյա համալսարաններում իրագործվող նման ծրագրերից կարելի է առանձնացնել բակալավրի հետևյալ ծրագրերը.
Բարսելոնի ինքնավար համալսարանի «Անգլերենի և իսպաներենի ուսումնասիրություններ»,
Մադրիդի ինքնավար համալսարանի «Ժամանակակից լեզուներ, մշակույթ և հաղորդակցություն»,
Նեբրիխայի համալսարանի (Մադրիդ) «Ժամանակակից կիրառական լեզուներ»,
Ալմերիայի համալսարանի «Անգլիական ուսումնասիրություններ և իսպանական բանասիրություն»,
Ժնևի համալսարանի «Բազմալեզվյան հաղորդակցություն»,
Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի «Օտար լեզուները միջազգային գործարար հաղորդակցության ոլորտում» և այլն:

8. Requirements for the academic staff
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն,
· Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն,
· Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում,
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում,
· Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն:
Հետազոտական
· Տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն,
· Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն,
· Միջմշակութային հաղորդակցության տեսության, թարգմանության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք (հաղորդումներ, զեկուցումներ, գիտական բանավեճ և այլն) իրագործելու կարողություն:
Հաղորդակցման
· Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· Օնլայն խմբերի կառավարում,
· Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն,
· Թվային տեխնոլոգիաների կիրառման հմտություն:
Այլ կարողություններ
· Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Օտար լեզվի իմացություն,
· Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
Մասնագիտական կարողություններ
· Իսպաներենի և անգլերենի գերազանց իմացություն, իսպանալեզու և անգլալեզու միջավայրում համապատասխան խոսքային ռազմավարություն իրականացնելու կարողություն` խուսափելով միջմշակութային լեզվական կոնֆլիկտներից,
· Իսպաներենին և անգլերենին առնչվող բանասիրական տարբեր գիտակարգերի և հարակից միջգիտակարգերի շուրջ տարբեր բանավեճեր և քննարկումներ կատարելու կարողություններ,
· Տարաբնույթ տեքստերի լեզվաոճական և ազգամշակութային առանձնահատկությունները քննելու և իսպաներենից (կամ անգլերենից) հայերեն և հայերենից իսպաներեն (կամ անգլերեն) թարգմանելու կարողություններ,
· Թարգմանության տեսության, միջմշակութային հաղորդակցության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանք ղեկավարելու հմտություններ,
· հասարակական-քաղաքական, իրավաբանական, դիվանագիտական և գործարար իսպաներենի (կամ անգլերենի) լեզվաոճական, ազգամշակութային և գործաբանական առանձնահատկությունները վերլուծելու կարողություններ,
· Տարբեր լեզվամշակույթների համադրության հիման վրա գլոբալ և տեղական համատեքստերի վերլուծություններ և ակտիվ գիտական քննարկումներ, բանավեճեր իրականացնելու հմտություններ:
Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Գիտական աստիճան և/կամ կոչում բանասիրության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
· Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և /կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն,
· Վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ բանասիրության կամ հարակից ոլորտներում:

9. Additional information about the programme
Ուսումնառության ընթացքում արտերկրից պարբերաբար հրավիրվում են մասնագետներ՝ դասախոսություններ, գիտամեթոդական սեմինարներ և քննարկումներ անցկացնելու համար:
6-րդ կիսամյակից ուսանողները պետք է ընտրեն հատուկ մասնագիտական կրթամաս՝ «Թարգմանչական գործ և միջմշակութային հաղորդակցություն՝ իսպաներեն և հայերեն» կամ «Անգլերեն և քաղաքակրթություն», որը, ըստ ԵՊՀ-ի որոշման, կատարվում է ուսանողների թվի 50% համամասնությամբ: